Փեսան, որը գամված էր անվասայլակին, իր հարսանիքին կարողացավ վեր կենալ և քայլել դեպի հարսնացուն։ Այս հարսանեկան արարողությունը կհիշեն բոլոր հյուրերը, նաև նորապսակները` իրենց ողջ կյանքի ընթացքում

Այսօր մենք ձեզ կպատմենք այն փեսայի պատմությունը, ով իր հարսնացուին անկանխատեսելի նվեր է մատուցել:

Նախկինում Քեվին Թեյլորի կյանքը դժվար թե կարելի էր երջանիկ անվանել, 13 տարի առաջ նա կոտրել էր ոտքը: Թվում էր, թե վնասվածքը շատ լուրջ չէ և հետագայում խնդիրներ չի առաջացնի։ Բայց ոչ այս դեպքում…

Փեսան, որը գամված էր անվասայլակին, իր հարսանիքին կարողացավ վեր կենալ և քայլել դեպի հարսնացուն։ Այս հարսանեկան արարողությունը կհիշեն բոլոր հյուրերը, նաև նորապսակները` իրենց ողջ կյանքի ընթացքում

Ժամանակի ընթացքում տղամարդու մոտ սկսեց զարգանալ ռեֆլեքսային սիմպատիկ դիստրոֆիա: Քևինի մոտ շատ ծանր դեպք էր, և նա ստիպված էր անդամահատել վերջույթը։

Բայց տղամարդը չէր պատրաստվում հանձնվել, նա միշտ լավատես էր: Ինչպես իր ընկերն էր ասում իր մասին. «Քևինին տարբերող հատկությունն այն է, որ նա երբեք չի բողոքել, անկախ նրանից ինչ էլ պատահի»:

Փեսան, որը գամված էր անվասայլակին, իր հարսանիքին կարողացավ վեր կենալ և քայլել դեպի հարսնացուն։ Այս հարսանեկան արարողությունը կհիշեն բոլոր հյուրերը, նաև նորապսակները` իրենց ողջ կյանքի ընթացքում

Որոշ ժամանակ անց Քևինի կյանքը լիովին փոխվեց:

Քևինը հանդիպեց իր սիրուն: Տեխասցի կինը թքած ուներ իր հաշմանդամության վրա: Քեվինի ընկերը հիացած պատմում է. «Քեվինը շրջվեց, և ես նրա դեմքին մինչև ականջները ժպիտ տեսա, անմիջապես երևաց, որ նրանք զույգ են»: Շուտով նրանք որոշեցին ամուսնանալ և սկսեցին պատրաստվել արարողությանը: Բայց Քեվինը ուներ իր նախապատրաստությունները…

Փեսան, որը գամված էր անվասայլակին, իր հարսանիքին կարողացավ վեր կենալ և քայլել դեպի հարսնացուն։ Այս հարսանեկան արարողությունը կհիշեն բոլոր հյուրերը, նաև նորապսակները` իրենց ողջ կյանքի ընթացքում

Հյուրերն արդեն հավաքվել էին, իսկ հայրը հարսին ուղեկցում էր խորանի մոտ: Քահանան արտասանում է հայտնի բառերը. «Խնդրում եմ կանգնել»: Եվ Քեվինը կանգնում է: Ուրախության արցունքները գլորվում են հարսնացուի այտերից, նա այնքան տարակուսած է, որ կորցնում է խոսելու ունակությունը: Նա առաջին անգամ է կանգնում իր սիրելիի առջև։

Տղամարդը սկսել էր մանրակրկտորեն պատրաստվել այս օրվան: Իր հարսնացուից թաքուն՝ նա սկսել էր անցնել հոգեթերապիա, անել անհամար վարժություններ՝ անհնարինն իրականացնելու համար: Նա սովորեց քայլել պրոթեզով, չնայած ուժեղ ցավին: Նրան հաջողվեց ուժեղացնել հիվանդությունից թուլացած ոտքի մկանները: Սա շարունակվեց մինչև հարսանիքի օրը, երբ Քեվինը որոշեց վեր կենալ և նայել իր ընտրյալի դեմքին։

Փեսան, որը գամված էր անվասայլակին, իր հարսանիքին կարողացավ վեր կենալ և քայլել դեպի հարսնացուն։ Այս հարսանեկան արարողությունը կհիշեն բոլոր հյուրերը, նաև նորապսակները` իրենց ողջ կյանքի ընթացքում

Թվում է, թե հրաշք է, բայց բնավ ոչ: Այս ամենը Քեվինին հաջողվեց իր վրա աշխատելու և լավագույնին հավատալու արդյունքում: Այս օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պետք է պայքարել իրավիճակի հետ և չհարմարվել դրան` բողոքելով ճակատագրից:

Փեսան, որը գամված էր անվասայլակին, իր հարսանիքին կարողացավ վեր կենալ և քայլել դեպի հարսնացուն։ Այս հարսանեկան արարողությունը կհիշեն բոլոր հյուրերը, նաև նորապսակները` իրենց ողջ կյանքի ընթացքում

Տեսանյութը, որը ցույց է տալիս այս առանձնահատուկ պահը։

Կիսվել սոց․ ցանցերում
X