Որոշ, թվում է թե աննշան սովորություններ և առանձնահատկություններ կարող են շատ բան պատմել մարդու բնավորության մասին։ Պարզվում է, որ նույնիսկ այն, թե ինչպես եք դուք կախում զուգարանի թուղթը, նույնպես կարող է պատմել ձեր անձի մասին։
Հարաբերությունների գծով փորձագետ Ջիլդա Կառլը հումորային թեստ է անցկացրել։ Նա հարցման է ենթարկել 2000 տղամարդկանց և կանանց, պարզել է, թե ինչպես են նրանք տանը կախում զուգարանի թուղթը և վերլուծել է նրանց պատասխանները։

Կառլը պնդում է, որ նրանք, ովքեր թղթի ծայրը դեպի դուրս են կախում, մեծ հավանականությամբ իշխող անհատականություն ունեն։ Նման մարդիկ սովորաբար տարբերվում են կազմակերպվածությամբ, պատասխանատվությամբ և հաճախ են ղեկավար պաշտոններ գրավում։

Նրանք, ովքեր զուգարանի թղթի ծայրը դեպի ներս են կախում, փորձագետի կարծիքով ավելի հնազանդ են, վստահելի և ամուր հարաբերություններ են փնտրում։
Ջիլդան նաև երրորդ տիպի մարդկանց է առանձնացնում. նրանք ում բացարձակ չի հուզում, թե ինչպես կախեն զուգարանի թուղթը։ Նման անհատները նախընտրում են խուսափել կոնֆլիկներից և հաճախ են կոմպրոմիսների գնում։ Բացի այդ, նրանք ավելի համբերատար են։



























