«Ես դուրս եկա կոմայից և իմացա, որ հղի եմ…»

Երբեմն մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են ավելի կտրուկ «պտտվել», քան էկրանների ամենաբարդ սյուժեն: Ճիշտ այնպես, ինչպես մեր այսօրվա իրական պատմության հերոսուհունը։

Մի սովորական օր, 33-ամյա բրիտանացի Ջեմմա Հոլմսը առավոտյան գնաց աշխատանքի: Սակայն, կինը այդպես էլ տեղ չհասավ։ Անցնելով փողոցի մյուս կողմը՝ Ջեմման վթարի ենթարկվեց, մեքենայի վարորդը չկարողացավ գլուխ հանել կառավարումից և արդյունքում տեղի ունեցավ դժբախտ պատահար։

«Ես դուրս եկա կոմայից և իմացա, որ հղի եմ…»

Ջեմման լուրջ վնասվածքներով տեղափոխվեց մոտակա հիվանդանոց: Բժիշկներին հազիվ հաջողվեց փրկել կնոջ կյանքը: Երբ բժիշկը գնաց նրա հարազատների մոտ, նա հայտնեց երկու նորություն:

«Ձեր դուստրը կոմայի մեջ է, և նա հղի է»: Ջեմմայի ծնողները չէին սպասում նման բան լսել, բայց նրանք արդեն իսկ չափազանց ուրախ էին այն փաստի համար, որ իրենց դուստրը փրկվեց: Ինչ-որ հրաշքով, ապագա երեխան նույնպես չէր տուժել և շարունակում էր աճել և զարգանալ բժիշկների խիստ հսկողության ներքո:

«Ես դուրս եկա կոմայից և իմացա, որ հղի եմ…»

Գեմման գիտակցության եկավ միայն 3 ամիս անց: Կինը չէր հիշում, թե ինչ է պատահել և ինչպես է ընկել այդտեղ: Դեպքին նախորդող մի քանի ամիսներն ամբողջովին ջնջվել էին նրա հիշողությունից:

Ջեմման հիշում էր այն ամենը, ինչը մոտ վեց ամիս առաջ էր եղել, հեշտությամբ ճանաչեց իր բոլոր մտերիմներին: Սակայն նա չկարողացավ հասկանալ, թե որտեղից իր երեխան, և ով է նրա հայրը։

Այնուամենայնիվ, աստիճանաբար գիտակցելով և ընդունելով տեղի ունեցածը, Ջեմման հասկացավ, որ իր բախտը շատ է բերել:

Նույնիսկ չնայած բժիշկների այն կանխատեսումներին, որ նա դժվար թե երբեւէ կարողանա քայլել` ողնաշարի վնասվածքների պատճառով: Ժամանակի ընթացքում Ջեմման լույս աշխարհ բերեց առողջ տղա, որին անվանեցին Ռուբեն:

«Ես դուրս եկա կոմայից և իմացա, որ հղի եմ…»

Կինը նոր նոր էր սովորում մայր լինել, միևնույն ժամանակ շարունակում էր հաճախել վերականգնողական դասընթացների: Պարզվեց, որ Ջեմման իսկական մարտիկ է: Ծննդաբերությունից մի քանի ամիս անց, չնայած դժվարությամբ, նա կարողացավ առաջին անգամ վեր կենալ անվասայլակից ու կանգնել իր ոտքերի վրա: Բժիշկները զարմացան, քանի որ նման արդյունքի հավանականությունը չնչին էր:

Կինն ինքը համարում է, որ իր հաջողության հասնելու հարցում օգնեց իր հարազատների աջակցությունը և իր «անսպասելի» երեխայի հանդեպ մեծ սերը: Ջեմման չի պատրաստվում հանձնվել և հույս ունի, որ շուտով նա կկարողանա նորից ինքնուրույն քայլել։

«Ես դուրս եկա կոմայից և իմացա, որ հղի եմ…»

Կիսվել սոց․ ցանցերում
X