Այս կամքի ուժով կնոջ անունը Շերի Պսայլա է, նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, ինչպիսին է արտրոգրիպոզը, նրա մկաններն ու հոդերը գրեթե զարգացած չեն, և վերջույթները դեֆորմացված են:

Երբ Շերին նոր էր լույս աշխարհ եկել, բժիշկները նրան նման չոգեշնչող ախտորոշում տվեցին:
Ըստ կանխատեսումների, աղջիկը պետք է ապրեր ոչ ավելի, քան մեկ տարի։

Բայց երեխան այս կապակցությամբ ուներ իր ծրագրերը: Նա ողջ մնաց։
Բժշկի կողմից հերթական հետազոտության ժամանակ ծնողներին ասացին, որ իրենց դուստրը ողջ կյանքը գամված է մնալու անվասայլակին:
Բայց Շերին կրկին ապացուցեց, որ չի պատրաստվում ենթարկվել հիվանդությանը:

Եվ այդպես, քիչ-քիչ, փոքր քայլերով, աղջիկը կարողացավ վերականգնել իր համար բնականոն կյանքը: Նա սովորեց դպրոցում, հետո տեխնիկական համալսարան ընդունվեց և հաջողությամբ ավարտեց այն դիպլոմով: Նա ապրում և ուրախանում էր ամեն պահով, յուրաքանչյուր փոքրիկ հաջողությամբ, արևի յուրաքանչյուր շողով։
Համալսարանում սովորելու ընթացքում Շերին հանդիպեց Քրիս անունով մի երիտասարդի: Նրանք անմիջապես գտան միմյանց մեջ հարազատ հոգի։ Բանն այն է, որ տղան ուներ ողնաշարի բնածին խնդիրներ: Զույգը շուտով ամուսնացավ։

Երբ Շերին հղիացավ, նա շատ ուրախացավ, բայց, ցավոք, նա վիժեց: Դրանից հետո բժիշկներն արգելեցին կնոջը ծննդաբերել, քանի որ նա վտանգում էր առաջին հերթին իր կյանքը: Հրաշք կարելի էր համարել դեռ այն, որ նա դեռ ողջ է: Հաջորդ հղիությունը կսպանի աղջկան, – հստակ պնդեցին բժիշկները:
Ի՞նչ եք կարծում, Շերին այս անգամ էլ համակերպվե՞ց բժիշկների կանխատեսումների հետ: Դե իհարկե ո՛չ։ Կարելի է միայն նախանձել այս փխրուն կնոջ կամքի ուժին, դիմացկունությանը և համառությանը: Նա երկրորդ անգամ հղիացավ։

Եվ ինն ամիս անց ընտանիքում հայտնվեց մի փոքրիկ տղա, որը ծնվել էր առանց որևէ պաթոլոգիայի:

Իհարկե, Շերին չի կարողանում լիովին կատարել մայրական բոլոր պարտականությունները:
Օրինակ, երբ երեխան լաց է լինում, նա չի կարող նրան գրկել, նա պետք է սպասի դայակի կամ Քրիսի գալուն:


Այս պահին այս փոքրիկ ընտանիքը շատ երջանիկ է: Մենք պարզապես ցանկանում ենք մաղթել նրանց, որ փոքրիկը առողջ մեծանա և անվերջ ուրախացնի իր ծնողներին:


Այս փխրուն աղջիկը համառության և տոկունության հրաշալի օրինակ է` իր ցանկություններին և նպատակներին հասնելու գործում։





























