Ձեր թույլ կողմերը հաղթահարելու համար հարկավոր է իմանալ դրանց մասին։ Հոգեբանները մշակել են պարզ թեստ, որը կօգնի ձեզ բացահայտել ձեր թույլ կողմերը:
Նայեք նկարին և ընտրեք այն աղանդերը, որն ամենաշատն եք հավանում:

Պետք չէ շատ երկար մտածել, քանի որ դրանք առաջին զգացողություններն են, որոնք կարևոր են։
Աղանդեր №1

Դուք չեք կարողանում մերժել սիրելիներին իրենց խնդրանքներում, նույնիսկ եթե ձեզ դուր չեն գալիս հանձնարարությունները: Ձեր շրջապատի մարդիկ օգտվում են ձեր թուլությունից և հաճախ են բեռնում ձեզ իրենց խնդիրներով:
Քանի որ ձեզ համար դժվար է մերժելը, ուստի ամենաշատը դուք ինքներդ եք տուժում, հետևաբար, պետք է սովորեք ձեզ վրա չվերցնել ուրիշի հոգսերի բեռը:
Աղանդեր №2

Դուք չեք կարողանում ձեզ մերժել թանկարժեք գնումների մեջ և պատրաստ եք վերջին գումարը ծախսել ինչ-որ բանի վրա, որը, անմիջապես, ցանկանում եք ձեռք բերել:
Այդ պատճառով դուք հաճախ եք ֆինանսական խնդիրներ ունենում:
Դուք հակված եք ապրել ձեր հնարավորություններից վեր, և դա ձեզ հանգեցնում է անհանգստության և սթրեսի։
Աղանդեր №3

Ձեր թուլությունն այն է, որ դուք շատ եք սիրում բոլորին խորհուրդներ տալ, նույնիսկ եթե ձեզանից չեն հարցնում: Դուք կարծում եք, որ հիանալի եք հասկանում կյանքը, և վիրավորվում եք, երբ ձեր կարծիքը չեն լսում:
Այս թուլության պատճառով դուք այնքան էլ շատ ընկերներ չունեք, որքան կցանկանայիք, չնայած անկեղծորեն սիրում եք ձեր հարազատներին և գնահատում եք նրանց հետ շփումը:







