Դժբախտ կնոջը մատնող 9 նշան

Կանայք սովորաբար շատ ավելի հուզական և վառ են ընկալում իրենց կյանքի իրավիճակները, քան տղամարդիկ։

Մասամբ դա հենց այդպես է։ Լինում են պահեր, երբ մեզանից յուրաքանչյուրն էլ գտնում է տխրելու կամ վշտանալու ինչ–որ առիթ։

Սակայն կան կանայք, որոնք առանց գիտակցելու էլ բավական դժբախտ են, բայց դա չեն էլ նկատում։

Միասին, այս 9 նշանների օգնությամբ, պարզենք, թե արդյոք դուք դժբախտ եք, թե պարզապես մելանխոլիկ։

Դժբախտ կնոջը մատնող 9 նշան

1. Դուք միշտ տխրելու կամ վշտանալու առիթ կգտնեք։

2. Դուք չեք կարողանում տհաճ իրավիճակները թողնել անցյալում և մոռանալ դրանց մասին։

3. Ձեզ համար միշտ դժգոհ լինելը հանգամանքներով, շրջապատով և ինքներդ ձեզանով՝ սովորական վիճակ է։

4. Ձեզ համար շատ ավելի հեշտ է հանձնվելը, քան առաջ գնալն ու պայքարելը։

5. Դուք ձեզ զոհի դերում եք միշտ զգում և այդ կերպարում ձեզ լավ եք զգում։

6. Ձեզ թվում է, թե դուք արժանի չեք երջանիկ լինելու։

7. Նեգատիվի արտահայտումը ձեզ համար սովորական վիճակ է և դուք դա պարզապես ռեալիզմ եք համարում։

8. Դուք վախենում եք թեկուզ մեկ ակնթարթով երջանիկ դառնալ, որպեսզի հետո չհիասթափվեք։

9. Դուք կարևորություն չեք տալիս սովորական պահանջմունքներին։