Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի

Բանանը պարունակում է նյութեր, որոնք օգնում են լիցքաթափվել, լավացնել տրամադրությունը և երջանիկ զգալ:

Ինչպես նաև, այդ միրգը էներգիայի մեծ պահուստ ունի:

Օրինակ, ուտելով երկու բանան, դու կստանաս էներգիա, որը կբավականեցնի մեկ ու կես ժամ ակտիվ աշխատելուն:

Ինչպե՞ս պատրաստել բանանով համեղ ռուլետ

Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի

Բաղադրիչներ

  • 4 ձու
  • կես բաժակ շաքարավազ
  • վանիլին, ըստ համի
  • կես բաժակ ալյուր
  • 2 թեյի գդալ սերուցքային կարագ
  • 2 թեյի գդալ մեղր
  • քարորդ բաժակ հարած սերուցք
  • 1 բանան
  • չորացրած մրգեր, հատապտուղներ, քերած շոկոլադ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Հարել ձուն և շաքարավազը, մինչև դառնա միատարր զանգված

Հետո քիչ-քիչ ավելացնել ալյուր, այդ ընթացքում խմորը հարելով

Հետո ավելացնել սերուցքային կարագը և մեղրը: Անհրաժեշտ է անընդհատ հարել, քանի որ խմորը պետք է միատարր լինի

Տաքացնել վառարանը մինչ 180 աստիճան: Թավայի վրա կարագ քսել և խմորը լցնել

Պետք չէ երկար թխվի, 10-15 րոպե: Խմորը պետք է մի փոքր կարմրի, բայց չի կարելի, որ այն շատ կարմրի և չորանա

Թողնել մի փոքր սառչի խմորը և վրան քսել հարած սերուցքը: Խմորի վրա շարել կտրատած բանանը և ամուր փաթաթել այն

Ռուլետի վրա ցանել շաքարի փոշի

Ռուլետը պատրաստ է: Ցանկության դեպքում, կարելի է զարդարել չորացրած մրգերով, քերած շոկոլադով, ինչպես նաև հատապտուղներով:

Ամեն ձևով սա ֆանտաստիկ համեղ և միևնույն ժամանակ հասարակ դեսերտ է:

Կիսվել սոց․ ցանցերում