Շատ կանայք են համոզված, որ բավական է քաշ գցեն և երկրպագուների մի ամբողջ բանակ կհայտնվի իրենց դռան դիմաց։ Սակայն Positive-ի այսօրվա պատմության հերոսուհին սեփական օրինակի վրա հակառակում է համոզվել։
Մի քանի տարի առաջ լրագրող և բլոգեր Քելի Գլովերը, որը Հոլիվուդից Ավստրալիա էր տեղափոխվել, 152 կգ էր կշռում։ Ընդ որում, նա երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չէր ունենում։ Տղաները ժամադրում էին նրան ֆիթնես ակումբում, տաքսիում, սրճարաններում և պարզապես փողոցում։

Ինչ–որ մի պահի Քելին որոշեց իր կազմվածքը կատարելության հասցնել և 67 կգ նիհարեց։ Սակայն ավելորդ քաշի հետ նա էլի ինչ որ բան կորցրեց. տղամարդկանց հետաքրքրությունն իր հանդեպ և ժամադրությունների հրավերները։

«Այն բանից հետո երբ ես 67 կիլոգրամ նիհարեցի, ես սպասում էի, թե կյանքս ռոմանտիկ կատակերգության հերոսուհիների կյանքին է նմանվելու, որոնք ազատ օրերին մի ժամադրությունը մյուսի ետևից են պլանավորում։ Բա չէ։ Բոլորը լուռ էին։ Իսկ երբ ես 152 կիլոգրամ էի, ինձ մշտապես ժամադրության էին հրավիրում։ Լուրջ եմ ասում, մշտապես»,– կիսվել է Գլովերը։

Մի քանի ամիս շարունակ Քելին փորձում էր հասկանալ, թե ինչու նիհարելուց հետո նա այլևս չի հետաքրքրում տղամարդկանց։ Համարձակություն հավաքելով՝ նա դիմեց իր ընկերոջը, խնդրելով անկեղծորեն ասել, թե որն է խնդիրը։ Պարզվեց, որ հարցը գեր կանանց մասին գոյություն ունեցող կարծրատիպերն են։ Ընկերը բացատրել է Գլովերին, որ թմբլիկ կանանց կողքին տղամարդիկ իրենց ավելի ինքնավստահ են զգում։

«Նրանք մտածում են, որ մերժում ստանալու շանսերը շատ ավելի քիչ են և համարձակ են դառնում»,– ասել է տղան։

Քելիին իհարկե զարմացրեց և տխրեցրեց ընկերոջ բացահայտումը, սակայն նա գոհ էր, որ կարողացավ ինչ որ պատասխան ստանալ։ Հիմա Քելին այլևս չէր սպասում, որ տղամարդիկ անեին առաջին քայլը, այլ ինքն էր նախաձեռնությունն իր ձեռքը վերցնում։









