Այսօր ձեզ կպատմենք, թե ինչպես է ջեռոցում պատրաստվում կարտոֆիլը հունական ձևով։
Այն այնքան համեղ է, որ ոչ մսի, ոչ աղցանի կարիք չեք ունենա։

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 1 կգ կարտոֆիլ
- 50 մլ ձիթայուղ
- 1 թ․գ․ լիմոնի քերուկ
- 1թ․գ․ աղ
- 1թ․գ․ օրեգանո
- 3 պճեղ սխտոր
- Պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Հարմար տարայի մեջ լցրեք բուսայուղը, ավելացրեք լիմոնի քերուկը, օրեգանոն, աղն ու պղպեղը։

2. Մանր կտրատեք սխտորը, ավելացրեք բուսայուղին։

3. Կարտոֆիլը լավ լվացեք, մաքրեք և կտարտեք, ինչպես նկարում է։

4. Կտրատած կարտոֆիլը լցրեք ջեռոցի թավայի մեջ և վրան լցրեք համեմունքներով սոուսը։ Լավ խառնեք։

5. Եփեք ջեռոցում 40-45 րոպե 180 աստիճանի տակ։ 15 րոպեն մեկ բացեք ջեռոցը և կարտոֆիլը խառնեք։

Բարի ախորժակ։








