Ինչպես պատրաստել ավանդական էկլեր

Էկլերը ֆրանսիական ավանդական աղանդեր է, որն ունի երկարավուն կարկանդի ձև՝ եփովի խմորով և որպես կանոն՝ եփովի կրեմով:

Էկլերի հեղինակ է համարվում ֆրանսիացի խոհարար Մարի Անտուան Կարեմը:

Ինչպես պատրաստել ավանդական էկլեր

Բաղադրիչներ խմորի համար

1. Կաթ – 250 մլ

2. Կարագ – 100 գ

3. Ալյուր – 150 գ

4. Աղ – 1 պտղունց

5. Ձու – 4 հատ

Բաղադրիչներ եփովի կրեմի համար

1. Կաթ – 400 մլ

2. Ձվի դեղնուց – 2 հատ

3. Ալյուր – 1.5 ճ/գ

4. Օսլա – 1.5 ճ/գ

5. Շաքարավազ – 80 գ

6. Վանիլին

Խմորի պատրաստման եղանակը

Կաթսայի մեջ խառնել կաթը, հալեցրած կարագը և աղը: Այդ խառնուրդի մեջ մաղել ալյուրը և մի քանի րոպե կաթսան դնել միջին կրակի վրա: Ընդ որում, պետք է ինտենսիվ խառնել փայտյա գդալով: Հետո վերցնել կրակից և թողնել՝ մի փոքր սառչի: Հետո անընդհատ հարել խառնուրդը՝ մեկական ձու ավելացնելով: Հարել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

Պատրաստի խմորը լցնել համապատասխան տոպրակի մեջ: Տապակի վրա յուղաթուղթ փռել և տոպրակից սեղմել խմորը: Երկարավուն կարկանդակների չափը պետք է լինի 10 սմ:

Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Թխել էկլերները 25 րոպե: Հետո հանել դրանք ջեռոցից և կտրվածք անել՝ այնտեղ եփովի կրեմ լցնելու համար:

Եփովի կրեմի պատրաստման եղանակը

Հարել դեղնուցները շաքարավազի և վանիլինի հետ: Աստիճանաբար լցնել կաթը և մաղած ալյուրը՝ չդադարեցնելով խառնելը: Հետո ավելացնել օսլան: Տեղավորել խառնուրդը միկրոալիքային վառարանի մեջ:

Երբ կրեմը պատրաստ լինի թողնել, որ այն սառչի, հետո լցնել էկլերների մեջ: Զարդարել էկլերները հալեցրած շոկոլադով:

Կիսվել սոց․ ցանցերում