Եթե դուք սիրահարվել եք Ձկներ նշանի տակ ծնված կնոջը, ապա սա հավերժ է: Եվ եթե նույնիսկ տարբեր ճանապարհներով գնաք, միևնույնն է` միշտ հիշելու եք նրա մասին: Նա նման է գարնան արևի առաջին ճառագայթներին, երաշտից հետո առաջին անձրևին, և առաջին ձյանը, որը երկիրը ծածկում է փափուկ վերմակով:
Ձկների խորհրդավոր ուժը կայանում է նրանում, որ նրանք իրենց սիրով պարուրում են ոչ միայն մարդու միտքը, այլև նրա հոգին:
Ձկները առեղծվածն ու ռոմանտիկան խորհրդանշող նշան է: Այս կինը և ‘դառը, և’ քաղցր է, քանի որ նրա սերը կարող է ոչ միայն հարբեցնել, այլև ուժեղ ցնցում առաջացնել։

Դժվար է սիրել այս նշանի ներկայացուցիչներին, բայց չսիրելը` էլ ավելի դժվար:
Ձկները տիեզերքի մասին գիտելիքներ ունեն իրենց մեջ և իրենց զուգընկերներին բոլորովին այլ մակարդակի վրա են զգում, քան մյուս մարդկանց մեծամասնությունը:
Նրանք առանց բացատրության հասկանալու ունակություն ունեն: Նրանք կարողանում են լիովին ընդունել և զգալ իրենց զուգընկերոջը` իր բոլոր թերություններով և առավելություններով: Սերը, որ տալիս է այս կենդանակերպի նշանը, ոչ մեկի հետ չի կարող համեմատվել:
Ձկները երբեք չեն սիրում կիսով, նրանց սիրտը հարաբերություններում միշտ մնում է բաց:
Ձկներն իրենց սիրելիի համար դառնում են այդ քնքուշ երազը, որի մեջ նրանք երբեք չեն էլ երազել լինել: Նրանք ամաչկոտ ժպտում են ու հրապուրիչ համբույրներ տալիս: Ձկները հոյակապ ռոմանտիկներ և երազողներ են: Այս կանայք հեշտությամբ են տեղափոխվում ֆանտազիայի աշխարհ, որը նրանք ոչ միայն ստեղծում են, այլև ապրում են դրանում մեծ մասը ժամանակի ընթացքում:







