4 բառ, որոնք կարող են պահպանել ձեր ընտանիքը, կարիերան և նույնիսկ կյանքը

Ընտանիքի, կյանքի, կարիերայի պահպանման գաղտնիքների մասին է այսօրվա պատմությունը։

Մենք ընտանիքով վերադարձանք Իտալիայի ափին անցկացրած հիանալի արձակուրդից: Ամեն ինչ պարզապես կատարյալ էր`10 օր գերազանց սնունդ, արև և գեղեցիկ լողափեր: Չնայած եղավ մի օր, որը քիչ էր մնում փչացներ մեր ողջ ուղևորությունը: Ես մրսել էի և որոշեցի ամբողջ օրը սենյակում անցկացնել: Բայց կինս ուզում էր գնալ լողափ, և քանի որ մենք երեք փոքր երեխա ունենք, ես համաձայնեցի նրանց հետ գնալ:

Ես ուզում էի մեկ այլ լողափ գնալ, որտեղ մի քանի օր առաջ էինք եղել: Փափուկ սպիտակ ավազ, մաքուր և հանգիստ ջուր, հիանալի բար, որտեղ կարող եք ուտել, շեզլոնգներ … Սակայն կինս այլ պլաններ ուներ` նա նոր լողափ էր ուզում գնալ, և ես համաձայնեցի:

Եվ ահա, մենք տեղ հասանք, և իմ սիրելին իրական դրախտում հայտնվեց: Նրան դուր եկավ փիրուզագույն ջուրը, որը վխտում էր ձկներով: Ծովի մակերևույթի տակ իսկապես անհավատալի տեսարան էր բացվում: Նա նույնիսկ մեզ համար տեղ գտավ ծառերի տակ՝ ստվերում:

Ես իհարկե ոգևորված չէի: Ստվերը հաճելի էր, բայց շեզլոնգներ չկային։ Այո, և տեղն էլ դժվար էր հարմարավետ համարել: Ավազը այնքան փափուկ չէր, որքան ես եմ սիրում, և ալիքները շատ ավելի ուժեղ էին և հարմար չէին երեխաների համար:

Եվ որքան շատ էի համեմատում այս լողափը նախորդի հետ, այնքան ավելի էր տրամադրությունս վատանում: Ես ուզում էի բողոքել և ասել նրան. «Ինչո՞ւ չէինք կարող պարզապես գնալ մեր նախորդ տեղը»:

Եվ հետո ես հիշեցի պարզ բառեր, որոնք բազմիցս փրկել են իմ հարաբերությունները.

Մի համաձայնիր, բայց ընդունիր։

Այս արտահայտությունը շրջանառության մեջ է մտել 1980-ականներին և ակտիվորեն տարածում է գտել Intel և Amazon ընկերությունների կողմից: Սա կառավարման սկզբունքն է, որը առողջ քննարկում է ենթադրում որոշումների կայացման ընթացքում, բայց միևնույն ժամանակ կողմերից պահանջում է, որ լիովին աջակցեն ավելի վաղ ընդունված որոշմանը:

Բաժնետերերին ուղղված իր դիմումներից մեկում Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը այս սկզբունքը հետևյալ կերպ է նկարագրել.

«Այս արտահայտությունը շատ ժամանակ է խնայում: Եթե, չնայած համաձայնության բացակայությանը, դուք ինչ-որ բանում վստահ եք, ասեք. «Լսեք, ես գիտեմ, որ մենք տարբեր տեսակետներ ունենք այս հարցի շուրջ, բայց եկեք ռիսկի դիմենք: Ուղղակի համաձայնեք ինձ հետ, բայց կարող եք մնալ ձեր կարծիքին»:

Չհամաձայնվել, բայց ընդունելը ինչ-որ հասարակ կարգախոս չէ: Սա իրական աշխարհում ձեր հուզական ինտելեկտի մակարդակը ցույց տալու պրակտիկ միջոց է:

Օրինակ ՝ արձակուրդի դեպքում ես համաձայնեցի թույլ տալ կնոջս ընտրել լողափը: Իհարկե, ես կարող էի դժգոհել նրա ընտրությունից, բայց դա ի՞նչ օգուտ կտար: Մրսածության պատճառով ես ցանկացած այլ տեղ էլ ինչ-որ մի բան կգտնեի, որ բողոքեի։ Իսկ իմ նվնվոցւ կփչացներ բոլորի տրամադրությունը և կտխրեցներ կնոջս:

Հետևաբար, ես ճիշտ հակառակն արեցի: Ես նոր լողափում սկսեցի բարձրաձայն թվարկել դրա բոլոր առավելությունները․ «Սիրելիս, ջուրը պարզապես հոյակապ է: Ամբողջ արձակուրդի ժամանակ մենք այսքան ձուկ չէինք տեսել: Եվ տեսարանը իսկապես հիանալի է »:

«Գիտեմ, իրոք հրաշալի է, չէ՞», – ասաց նա ոգևորված։

Ինձ հաջողվեց դիմանալ այդ մի քանի ժամը լողափում: Վերջ ի վերջո ես ինձ ավելի լավ էի զգում, մենք հրաշալի անձկացրեցինք արձակուրդի մննացած մասը։ Եվ այդ նոր լողափն ինձ այնքան դուր եկավ, որ ես նորից վերադարձա այնտեղ: Եվ որ ամենակարևորն է ՝ մեկ պարզ արտահայտության շնորհիվ կարողացա խուսափել իսկական աղետից:

Մի համաձայնիր, բայց ընդունիր։

Ինչպե՞ս կարող է այս սկզբունքը փրկել ձեր կյանքը:

Միգուցե լսել եք Հարվարդի՝ մեծահասակների զարգացման ուսումնասիրության մասին, որը պատմության մեջ հուզական բարեկեցության առավել ընդգրկուն ուսումնասիրություններից մեկն է համարվում : Այն իրականացվել է 80 տարիների ընթացքում, և դրա արդյունքները գիտնականներին շատ տեղեկություններ են տվել մարդու ֆիզիկական, մտավոր և հուզական առողջության մասին:

Հետազոտության հեղինակ, Հարվարդի բժշկական դպրոցի հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր Ռոբերտ Ուոլդինգերը ասում է. «Ամենազարմանալի հայտնագործությունը պայմանավորված է նրանով, որ մեր հարաբերությունները և այն, թե որքան երջանիկ ենք մենք դրանցում, հսկայական ազդեցություն են գործում մեր առողջության վրա: Սեփական մարմնի մասին հոգալը շատ կարևոր է, սակայան հարաբերությունների վրա աշխատելը նույնպես ինքդ քո մասին հոգ տանելու ձև է»:

Հետազոտողները պարզել են, որ 50 տարեկանում անձի բավարարվածության մակարդակը իր հարաբերություններից ավելի լավ ցուցանիշ է հավանական առողջական խնդիրների համար, քան արյան մեջ խոլեստերինի մակարդակը:

Պրոֆեսոր Ուոլդինգերը ասում է. «Ամուր հարաբերությունները մեզ ավելի երջանիկ և առողջ են դարձնում: Վերջակետ »:

Բայց ինչպես է դա կապված «Մի համաձայնիր, բայց ընդունիր» սկզբունքի հետ։

Մենք աջակցություն ենք փնտրում մեր բոլոր հարաբերություններում: Իհարկե, նույնիսկ մտերիմ մարդիկ են տարաձայնություններ ունեն: Կարծիքների այս տարբերությունները օգնում են մեզ աճել և զարգանալ: Բայց երբ գալիս է որոշում կայացնելու ժամանակը, այնպես է ստացվում, որ աշխարհում ոչ մի քննարկում չի կարող փոխել ուրիշի տեսակետը:

Այդպիսի պահերին հարցրեք ինքներդ ձեզ․ «Կարո՞ղ եմ ես առանց համաձայնելու ընդունել դա»։ Եթե այո, ապա ցույց տվեք ձեր զուգընկերոջը դա անելու ձեր պատրաստակամությունը, և նա ձեզ նույն կերպ կպատասխանի։

Կիսվել սոց․ ցանցերում
X