Ինչպես պատրաստել կարտոֆիլ թագավորական ձևով

Թագավորական ձևով կարտոֆիլը բավականին համեղ ու ախորժաբեր է և ունի պատրաստման շատ հեշտ եղանակ։

Կարտոֆիլ՝ թագավորական ձևով

Ինչպես պատրաստել կարտոֆիլ թագավորական ձևով

Անհրաժեշտ բաղադրիչները՝

  • 1կգ. կարտոֆիլ,
  • 400գր. հավի ֆիլե,
  • 1 սոխ,
  • 200գր. պանիր,
  • ոչ յուղալի մայոնեզ,
  • աղ, պղպեղ, (մյուս համեմունքներն՝ ըստ ճաշակի)
  • բուսական յուղ։

Պատրաստման եղանակը՝

Հավի միսը պետք է կտրատել, երկու կողմից թակել, համեմել աղով և պղպեղով, մայոնեզ քսել և մի որոշ ժամանակ թողնել։

Հաջորդիվ պետք է մաքրել, լվանալ և բարակ, կիսակլոր ձևով կտրատել կարտոֆիլը, իսկ պանիրը՝ քերիչով անցկացնել։

Այնուհետեւ հարկավոր է տարան փոքր-ինչ տաքացնել, բուսական յուղ լցնել, ավելացնել կարտոֆիլը, համեմել աղով և պղպեղով (ցանկության դեպքում նաև այլ համեմունքներով)։

Ինչպես պատրաստել կարտոֆիլ թագավորական ձևով

Կարտոֆիլի շերտի վրա անհրաժեշտ է դնել հավի միսը, հետո՝ սոխն ու քերած պանիրը։

Իսկ ամենավերջում պետք է կրկին մայոնեզ լցնել։

Արդեն կարելի է տարան տեղափոխել տաքացած ջեռոց և եփել մոտ մեկ ժամ։

Կիսվել սոց․ ցանցերում