Ներկայացնում ենք 5 նշան, որոնք հոգեբանների մեծ մասի կարծիքով՝ մատնանշում են, որ նա ձեր մարդը չէ:
Վեճերը՝ որպես առօրյա
Իհարկե, առանց վեճերի հնարավոր չէ ապրել, բայց պետք է լրջորեն մտահոգվել, եթե այդ վեճերը ամենօրյա են դարձել:
Ժամանակն է մտածել՝ ինչ կլինի ձեզ հետ մի քանի տարի հետո: Կամ 5-10 տարի անց, երբ սիրահարվածությունն անցնի և միայն մշտական վեճերն ու վիրավորանքները մնան: Պատկերացրեք ձեր ապագան այդ մարդու հետ:
Խանդը սեր չէ
Հաճախ լսում ես, որ որքան շատ խանդ կա հարաբերություններում, սերն այնքան ամուր է: Բայց իրականում այդպես չէ: Շատերը կարծում են, որ սիրելի մարդն իրենց սեփականությունն է: Կան շատ բաներ, որոնք կարող են մտերմացնել մարդկանց, բայց խանդը կքանդի ամեն ինչ:
Խանդն իրականում իր հանդեպ մարդու ներքին անվստահության ցուցիչն է: Այդ անվստահությունից ցավ չապրելու համար մարդն այն փոխադրում է շրջապատող մտերիմ մարդկանց վրա: Այն սիրո հետ կապ չունի:
Հեռավորություն
Երբ սիրելին պատրաստվում է սովորել արտասահմանում, ուրշիշ երկրում ապրել, առավել հաճախ դա փլուզում է հարաբերությունները: Որքան հեռու եք իրարից, այնքան քիչ եք հանդիպում, ազատ ժամանակը ձեզնից յուրաքանչյուրը տարբեր կերպ է անցկացնում: Հեռավորության դեպքում շատ ծանր է: Բաժանության ամիսներից հետո սիրելիի կերպարը սկսում է եթե ոչ ջնջվել հիշողությունից, ապա առնվազն աղոտանալ: Ու եթե սերը նույնիսկ մնում է, հարաբերությունների վերջը գործնականում դատապարտված է:
Մշտական կասկած սեփական ընտրության հարցում
Նորմալ է հարաբերություններում կասկածի պահեր ունենալը, վախենալը կամ ժամանակ առ ժամանակ մի քիչ նյարդայնանալը, երբ հարցը հասնում է ողջ կյանքի համար ամուսնության մասին մտածելու հնարավորությանը: Բայց առողջ հարաբերություններում ժամանակը միշտ կնվազեցնի վախը և կասկածները: Որքան շատ եք հանդիպում, այնքան դրանք պակասում են:
Եթե մշտական կասկածներ ունեք, դա նշան է, որ ինչ-որ բան այն չէ հարաբերություններում կամ ձեր մեջ: Պետք չէ անտեսել սա:
Նպատակաների անհամապատասխանություն
Ընդհանուր ծրագրեր կազմել և երջանիկ լինել կհաջողվի միայն կյանքի նկատմամբ հայացնքերի համընկնման դեպքում: Իհարկե, հնարավոր չէ գտնել մարդու, ում հայացքները լիովին կհամապատասխանեն ձերին: Բայց կենցաղավարության, ընտանիքում դերերի բաշխման, երեխաների դաստիարակության, բարոյական արժեքների հարցերում հայացքները պետք է համընկնեն: Եթե դրանք շատ են տարբերվում, պետք է մտահոգվել՝ որքան էլ սերը մեծ լինի:



























