Շատերը առաջին իսկ կնճիռների հայտնվելուն պես խուճապի են մատնվում։ Բայց իրականում կնճիռները ոչ այնքան տարիքային փոփոխությունների արդյունք են, որքան մեր ներքին վիճակի, բնավորության և կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքի արտացոլում։
Պարզվում է, որ կնճիռների դիրքը մեր դեմքի վրա շատ բան կարող է պատմել մեր մասին։

Հորիզոնական կնճիռներ ճակատի վրա
Եթե ճակատը պատված է մանր կնճիռներով, այդ մարդը միշտ ամեն բան ուղիղ ասում է դիմացինի ճակատին։ Արդյունքում իր անկեղծության պատճառով նա կարող է շատ տուժել։ Բայց ամեն դեպքում, նրա անկեղծությունն ու նվիրվածությունը սահմաններ չունեն։ Միևնույն ժամանակ նա շատ զգայուն է և քմահաճ, բայց միևնույն ժամանակ երբեք ոչ ոքի վատություն չի անի։ Նա հարգում է ուրիշի սահմանները և թույլ չի տա որ խախտեն իրենը։
Հորիզոնական կնճիռներ հոնքերի արանքում
Մտածող և փիլիսոփա, պրագմատիկ և իդեալիստ․ այս բոլոր տերմինները կարելի է վերագրել ճակատից դեպի քիթ իջնող կնճիռներ ունեցողին։ Նա ինքնամփոփ մարդու տպավորություն կարող է թողնել, բայց դա այդպես չէ, պարզապես նրան դուր է գալիս ինքն իրենով լինել կամ գտնվել շատ մտերիմ մարդկանց շրջապատում։ Նրանց հետ նա կարողանում է բացվել և լինել այնպիսին, ինչպիսին իրականում կա՝ խորը, զգայուն, խոցելի։
Սագի թաթեր
Աչքերի շուրջը մանր կնճիռներ ունեցողները որպես կանոն կենսախինդ և ընկերական մարդիկ են։ Նա միշտ պետք է գտնվի իրադարձությունների կենտրոնում և ակտիվ կենսակերպ վարի։ Նա շփվող է և բարեհամբույր։ Սակայն եթե նրա հետ կոնֆլիկտի մեջ մտնեք, ականատես կլինեք նրա հույզերի ողջ ներկապնակի ժայթքմանը։

Քթաշրթունքային ծալքեր
Նման կնճիռներ ունեցողները կյանքում ամեն բանի հասնում են սեփական ուժերով։ Կյանքը հաճախ է նրան «անակնկալներ» մատուցում։ Սակայն դրանք հաղթահարելով նրանք ավելի մեծ փորձ են ձեռք բերում և ամրանում են։
Կնճիռներ շրթունքների վրա
Քթից դեպի բերան իջնող մանր ուղղահայած կնճիռները սովորաբար պատկանում են բռնկուն և իր ու շրջապատի նկատմամբ պահանջկոտ մարդկանց։ Նա չի ընդունում անարդարությունը և շատ կատեգորիկ է։ Եվ եթե ինչ-որ մեկը նրա հետ չի համաձայնում, նա պատրաստ է ջնջել այդ մարդուն իր կյանքից։
Կնճիռ կզակի վրա
Այն մարդիկ, որոնց կզակը երկու մասի է բաժանված ուղղահայած ծալքով, աչքի է ընկնում իր քչախոսությամբ։ Նա պատասխանատու աշխատակից է, լավ ընկեր և ընտանիքի լավ հայր ու որդի։ Նրան կարելի է ցանկացած գաղտնիք վստահել։ Նրա վրա միշտ կարելի է հույս դնել։







