Այսօր մի շատ գեղեցիկ և համեղ կաթնաշոռային պիրոգի բաղադրատոմս ենք ներկայացնում։
Պատրաստեք այն և հրավիրեք ձեր մտերիմներին թեյի։
Խմորի համար մեզ անհրաժեշտ են․
- Կաթ – 250 մլ
- Ալյուր 500 – գրամ
- Չոր խմորիչ – 1 ճ․գ․
- Ձու – 1 հատ
- Շաքարավազ – 100 գրամ
- Կարագ – 60 գրամ
Միջուկի համար
- Կաթնաշոռ – 360 գրամ
- Շաքարավազ – 100 գրամ
- Թթվասեր – 100 գրամ
- Ձու – 1 հատ
- Եգիպտացորենի օսլա – 1 ճ․գ․
Պատրաստման եղանակը
1. Սկզբի համար մի թեթև տաքացրեք կաթը, ավելացրեք խմորիչն ու աղը, այնուհետև ավելացրեք շաքարավազն ու հարած ձուն և լավ խառնեք։

2. Այս զանգվածին ավելացրեք ալյուրն ու կարագը, գդալով խառնեք։ Երբ խմորը սկսի պնդանալ, դրեք ալյուրի վրա և շարունակեք հունցել ձեռքերով։

3. Հետո խմորը դրեք մաքուր ապակյա տարայի մեջ, ծածկեք թաղանթով և դրեք տաք տեղ մեկ ու կես ժամով։

4. Հիմա զբաղվեք միջուկով։ Խառնեք կաթնաշոռը, ձուն, թթվասերը և շաքարավազը, հարեք, մինչև համասեռ զանգված կդառնա։ Այնուհետև խառնեք օսլան և նորից լավ խառնեք։ Ծածկեք սննդային թաղանթով և դրեք սառնարանը։

5. Երբ խմորը կբարձրանա, այն պետք է գրտնակել 30 սմ տրամագծով լոշիկի նման։

6. Խմորը տեղափոխեք յուղաթղթի վրա և կողքերից ճառագայթաձև կտրվածքներ արեք, ինչպես նկարում է և իրար վրա բերելով հյուսի տեսք տվեք։ Ծածկեք սննդային թաղանթով և թողեք 15 րոպե սենյակային ջերմաստիճանում։

7. Հյուսված մասին ձու քսեք, հիմքի մասում մեջտեղում պատառաքաղով ծակծկեք և լցրեք միջուկը։

8. Թխեք կես ժամ 160 աստիճանի տակ։







