Աղջիկը չորս երեխա որդեգրելուց հետո իմացավ, որ հղի է քառյակով

Փենսիլվանիայից (ԱՄՆ) Մաքսին և Ջեյք Յանգ զույգն ամուսնացել է 2016-ին, երկուսն էլ երազում էին մեծ ընտանիք կազմել: Անցան ամիսներ ու տարիներ, իսկ աղջկան չհաջողվեց հղիանալ… Հուսահատված` երիտասարդները որոշեցին, որ մանկատնից երեխա կվերցնեն, և գուցե նույնիսկ մի քանիսը:

Աղջիկը չորս երեխա որդեգրելուց հետո իմացավ, որ հղի է քառյակով

Արդեն 2017-ի հուլիսի 28-ին նրանք տուն վերադարձան 2, 4 և 11 ամսական երեք նորածինների հետ: Իսկ որոշ ժամանակ անց նրանք որդեգրեցին մեկ այլ նորածին աղջկա: Այսպիսով, ընտանիքում չորս երեխա հայտնվեց:

Աղջիկը չորս երեխա որդեգրելուց հետո իմացավ, որ հղի է քառյակով

Երեխաների մասին հոգ տանելով` Մաքսինը բոլորովին մոռացել էր, որ ինքը չի կարող մայր դառնալ: Եվ այդ պահին կինը հասկացավ, որ ինքը հղի է:

Աղջիկը չորս երեխա որդեգրելուց հետո իմացավ, որ հղի է քառյակով

«Երբեք չէի մտածի, որ կարող եմ հղիանալ առանց բեղմնավորման: Ես հիշում եմ, թե ինչպես եմ SMS գրել ամուսնուս. «Օ՜ Աստված իմ, ես հղի եմ», – հիշում է Մաքսինը: Ուլտրաձայնի ժամանակ նրանց ավելի մեծ անակնկալ էր սպասվում. Մեկ երեխայի փոխարեն բժիշկը տեսավ սրտի չորս բաբախում:

Աղջիկը չորս երեխա որդեգրելուց հետո իմացավ, որ հղի է քառյակով

Փոքրիկները ծնվել են 2020 թվականի հուլիսի 31-ին՝ հղիության 32-րդ շաբաթվա ընթացքում, ժամը 8.00-ից 8.02-ն ընկած ժամանակահատվածում: Նրանք որոշ ժամանակ անցկացրեցին վերակենդանացման բաժանմունքում, իսկ հետո բոլորը միասին գնացին տուն:

Աղջիկը չորս երեխա որդեգրելուց հետո իմացավ, որ հղի է քառյակով

«Սա խելագարություն է, բայց մենք շատ շնորհակալ ենք», – ասում է Մաքսինը: Այժմ կինը ոչ միայն որդեգրող մայր է և իր որդու մայրը, այլ ինը երեխաների իսկական մայր-հերոսուհի է:

Աղջիկը չորս երեխա որդեգրելուց հետո իմացավ, որ հղի է քառյակով

Կիսվել սոց․ ցանցերում
X