Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ «Պելե»

Բաղադրիչներ

  • Բիսկվիթի համար՝
  • կակաո – 100գր
  • շաքարավազ – 3 բաժակ
  • ձու – 5 հատ
  • կարագ – 180գր
  • վանիլին – 1թ/գդ
  • սոդա – 1,5թ/գդ
  • քացախ – 1ճ/գդ
  • ալյուր – 3 բաժակ
  • կեֆիր – 700մլ
  • լիկյոր մրգային – 50մլ (կամ մրգային օշարակ)
  • Կրեմի համար՝
  • կարագ – 250գր
  • խտացրած կաթ եփված – 2 բանկա

Պատրաստման եղանակ

Lավ խառնել կակաոն և շաքարավազը, ավելացնել ձուն և խառնել մինչև զանգվածի միատարր դառնալը:

Հալեցնել կարագը, թողնել թեթևակի հովանա և լցնել շոլոլադե զանգվածի վրա, խառնել:

Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ «Պելե»

Ավելացնել վանիլինը, կեֆիրը (ծայրահեղ դեպքում կարելի է փոխարինել մածունով), 1ճ/գդ քացախի մեջ հանգեցրած սոդան և խառնել զանգվածը: Այնուհետև մաս առ մաս ավելացնել այուրը և խառնել մինչև միատարր զանգվածի առաջանալը: Պետք է ստացվի թթվասերի աստիճանի պինդ խմոր, ուստի ալյուրի քանակությունը կարելի է ավելացնել կամ պակասեցնել նշված չափից:

Ձևամանը (մոտ 20սմ տրամագծով) պատել բուսայուղով, ապա փռել պերգամենտային թուղթը և լցնել խմորի կեսը:

Թխել ջեռոցում 35-45րոպե 180աստիճանում:

Նույն կերպ թխել երկրորդ բիսկվիթը:

Պատրաստի բիսկվիթները թողնել սառչեն, ապա բաժանել 2 շերտի: Ստացված 4շերտերից 1 հատը հարկավոր է փշրել, որպեսզի դրանով հետագայում պատեք տորթը: Սակայն, փշրանքի համար կարող եք կտրել բիսկվիթի շերտերի կողքի չորացած մասերը, փշրել դրանք և պատել տորթը՝ ստանալով այդ դեպքում 4 շերտով տորթ:

Բիսկվիթի ամեն շերտը ներծծել լիկյորով կամ օշարակով:

Կրեմի պատրաստման համար լավ հարել եփած խտացրած կաթը կարագի հետ: Խտացրած կաթը ավելացնել գդալ առ գդալ, հակառակ դեպքում կրեմը ջրիկ կստացվի:

Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ «Պելե»

Բիսկվիթի առաջին շերտի վրա քսել կրեմը, ապա դնել երկրորդ շերտը և այդպես շարունակ:

Տորթը ամբողջությամբ պատել կրեմով:

Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ «Պելե»

Տորթի վրա շաղ տալ բիսկվիթային փշրանքները:

Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ «Պելե»

Պատրաստի տորթը թողնել սառնարանում նվազագույնը 4 ժամ, որից հետո միայն անցնել համտեսելուն:

Ինչպես պատրաստել շոկոլադե տորթ «Պելե»

Իհարկե, ներկայացված թխվածքը սուպեր շոկոլադե և անչափ համեղ կարամելային կրեմով քաղցրավենիք է, սակայն, եթե ձգտում եք սլացիկ մարմին ունենալ, աշխատեք պատրաստել Տորթ Պելե միայն հատուկ առիթներին

Կիսվել սոց․ ցանցերում