Ես չեմ վախենում մենակ քնել: Ես վախենում եմ արթնանալ անծանոթ մարդու կողքին: Ի՞նչ է սա նշանակում, եկեք այսօր քննարկենք միասին։
Դժբախտաբար, այսօր շատ մարդիկ նախընտրում են մնալ դժբախտ, միակողմանի հարաբերությունների մեջ (երբ դու ամբողջովին նվիրվում ես, և փոխարենը ոչինչչ չես ստանում): Ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ է. նրանք վախենում են միայնությունից:
Նրանք սխալմամբ կարծում են, որ եթե դու մենակ ես, ուրեմն դու անպայման միայնակ ես և խորապես դժբախտ:
Որքան սխալ են նրանք:
Եվ ես դա բոլորից լավ գիտեմ։ Ինքս վախենում էի մենությունից: Միայն միտքը դրա մասին սարսափեցնում էր ինձ: Բայց բավական էր սխալ մարդկանց հետ մի քանի անհաջող սիրավեպ ունենալ, որպեսզի վերջապես գիտակցեի․ «Մենակ լինելը սարսափելի չէ: Այ իսկ իրոք սարսափելին վատ հարաբերություններն են, որոնք բառացիորեն քամում են հոգիդ»:

Այո, իմ սիրտը կոտրվել է և ոչ մեկ անգամ: Ցավոտ էր։ Հիմա ինձ համար դժվար է հավատալն և վստահելը: Բայց ես մի բան հաստատ գիտեմ. ես այլևս երբեք թույլ չեմ տա որևէ մեկին ներքաշվել ինձ այդպիսի հարաբերությունների մեջ:
Հիմա ես մենակ եմ, բայց միայնակ չեմ: Հիմա ես հաստատ գիտեմ իմ արժեքը և թե ում եմ պետք այս աշխարհում: Կյանքումս առաջին անգամ ես սովորեցի հոգ տանել ինքս իմ մասին:
Ես բացարձակ չեմ պնդում, թե հարաբերությունների մեջ լինելը վատ է: Հարաբերությունները կարող են և պետք է լինեն հիանալի: Պարզապես, երևի թե իմ ժամանակը դեռ չի եկել:
Ես հաստատ մի բան գիտեմ. ես չեմ վախենում մենակ լինելուց, վախենում եմ սխալ մարդու կողքին մենակ մնալուց: Եվ ահա թե ինչու.
1. Ես չեմ վախենում ինքս իմ պես լինել: Ես վախենում եմ լինել մեկի հետ, ում հետ չեմ կարող ես՝ ես լինել:
Չեմ վախենում վայելել միայն ինքս ինձ հետ անցկացրած ժամանակը: Ես վախենում եմ լինել մի մարդու կողքին, ով ինձ չի ընդունի այնպես, ինչպիսին ես կամ: Որը քննադատելու է և փորձելու է վերափոխել ինձ: Որը կմատնանշի իմ յուրաքանչյուր վրիպում և կանտեսի իմ զգացմունքները:
Ես վախենում եմ լինել մի տղայի կողքին, ով բառացիորեն կմեկնաբանի իմ յուրաքանչյուր քայլը: Որի կողքին ես միշտ կզգամ ինձ «ոչ այնպիսին» և «սխալ»:
Մի տղայի կողքին, ով անընդհատ կխախտի իմ սահմանները և կարգելի այն, ինչը ինձ ուրախություն է պատճառում: Որի կողքին ես պետք է մոռանամ, թե ինչ է կատակելը, ծիծաղելը և հեգնելը:
2. Ես չեմ վախենում մենակ անցկացրած ժամանակից: Վախենում եմ վատ շրջապատում անցկացրած ժամանակից:
Ես չեմ վախենում մենակ ռեստորան գնալ և ընթրել, կինո ու համերգ գնալ: Կամ հագնել իմ լավագույն զգեստը և շրջել քաղաքում: Քանի որ ես լավ եմ զգում ինձ իմ ընկերակցությամբ:
Բայց ես վախենում եմ դա այն մարդու հետ, որը ինձ չի գնահատի և չի ների: Ում հետ խոսելու բան էլ չեմ ունենա։
3. Ես չեմ վախենում մենակ քնել: Ես վախենում եմ արթնանալ անծանոթ մարդու կողքին:
Իհարկե ես կցանկանայի քնել և արթնանալ սիրելիի կողքին: Բայց ես չեմ վախենում: Շատ ավելի վատ է մի օր արթնանալ և գիտակցել, որ քո կողքին բոլորովին խորթ մարդ է, որը պարզապես սովորության ուժով է քո կողքին։ Սա իսկապես սարսափելի է:

4. Ես չեմ վախենում սխալներ թույլ տալուց: Ես վախենում եմ սխալ մարդու կողքին լինելուց:
Սխալները մեր կյանքի մի մասն են: Ի վերջո, դրանց վրա ենք մենք սովորում, աճում և զարգանում: Հետևաբար, ես չեմ վախենում սխալներից: Միակ սխալը, որից ես իսկապես վախենում եմ, սխալ մարդու հետ հարաբերությունների մեջ լինելն է:
5. Ես չեմ վախենում ֆիզիկական մտերմությունից: Ես վախենում եմ մտերմությունից `առանց իսկական և անկեղծ սիրո:
Ես չեմ սիրով զբաղվել մի տղայի հետ, որի համար գոյություն ունի միայն իմ մարմինը: Որը չի մտածում իմ զգացմունքների և հոգու մասին: Նույնիսկ եթե նա պարզապես շքեղ է անկողնում: Այս ամենը նշանակություն չունի, երբ չկա սերը:
6. Ես չեմ վախենում խոսելուց: Ես վախենում եմ խոսել մի մարդու հետ, ով ինձ չի հասկանում:
Ես վախենում եմ լինել մի մարդու կողքին, ով ֆիզիկապես կողքիս է զրույցի ժամանակ, բայց, իրականում նրան չի հետաքրքրում, թե ինչ եմ խոսում: Ես վախենում եմ լինել մի տղայի կողքին, որի հետ շփումը դատարկ է և անիմաստ:







