Ներկայացնում ենք 5 պատճառ, որոնք ապացուցում են, որ Կարիճների հետ կարելի է ընկերություն անել:
1. Նրանք հուսալի են
Միշտ պատրաստ են օգնել: Նվիրված են և նույնն ակնկալում են շրջապատողներից:
2. Ուրախ են
Թեթև են: Ընկերների հետ հանդիպելու հնարավորությունը բաց չեն թողնի:
Նաև անհավանականորեն խարիզմատիկ են, ընկերներին երբեք չեն թողնում տխրել:
3. Ոչինչ չեն անում ինչպես պատահի
Պերֆեկցիոնիստ են: Ջանասեր են և միշտ կատարելության են ձգտում: Մշտապես իրենց առջև մեծ նպատակներ են դնում և ապացուցում են, որ այս կյանքում ինչ-որ բան արժեն:
4. Կպչուն չեն
Եթե Կարիճը քեզ չի զանգահարում, նշանակում է՝ նա հանգստանում է բոլորից և ամեն ինչից: Կարիճները սիրում են երբեմն մենակ մնալ:
5. Մի՛ փորձիր խաբել Կարիճին
Կարիճի ինտուցիիան լավ է զարգացած: Եթե փորձես նրան խաբել, ամենայն հավանականությամբ, չի ստացվի:
Կարիճները կարող են վրեժ լուծել, ուստի ավելի լավ է՝ նրանց չնեղացնել:







