Պատրաստում ենք բիսկվիտ «Նրբություն»

Խոհանոց

Բաղադրություն

  • Կաթնաշոռակոկոսային գնդերի համար
  • 250 գ յուղային կաթնաշոռ
  • 10 ճ.գ. կոկոսի քերուկ
  • 1 ձվի դեղնուց
  • Խմորի համար
  • 100 գ կարագ
  • 150 գ թթվասեր
  • 250 գ շաքարավազ
  • 3-4 հ. ձու
  • 450 գ ալյուր
  • 3-4 թ.գ. փխրեցուցիչ
  • 3 ճ.գ. կակաո
  • 5 ճ.գ. կաթ
  • Կրեմի համար
  • կես բ. շաքարավազ
  • 200 գ կաթ
  • 1 ճ.գ. ալյուր
  • 2 ճ.գ. կարագ

Պատրաստման եղանակ

Սկզբում պատրաստենք կաթնաշոռակոկոսային գնդերը: Կաթնաշոռն անցկացնել քերիչով և խառնել կոկոսի քերուկի հետ, ավելացնել դեղնուցը, լավ խառնել: Գնդեր պատրաստել և կես ժամ դնել սառցարանը:

Խմորի համար հալեցրած կարագը խառնել թթվասերի հետ, ավելացնել ձվերն ու շաքարավազը, լավ հարել: Խառնելու ընթացքում ավելացնել կաթը, խառնել: Վերջում ավելացնել փխրեցուցիչով խառնած ալյուրը, լավ խառնել: Խմորը կիսել և մի կեսի մեջ ավելացնել կակաոն ու խառնել:

Ջեռոցի տապակի մեջ բուսայուղ քսել, սկզբում լցնել բաց գույնի խմորը, վրան՝ մուգը, այնուհետև շարել կաթնաշոռակոկոսային գնդերն ու մի փոքր սեղմել, որ կիսով չափ ընկղմվեն խմորի մեջ: Դնել նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցն ու 40-45 ր. թխել:

Կրեմը պատրաստելու համար ալյուրն ու շաքարավազը խառնել, քիչ-քիչ ավելացնել սառը կաթն ու լավ խառնել: Դնել կրակին ու անվերջ խառնելով եփել, մինչև պնդանա, վերջում ավելացնել կարագն ու վանիլինը:

Խմորի սառելուց հետո կրեմը լցնել վրան ու մատուցել:

Պատրաստում ենք բիսկվիտ «Նրբություն»

Պատրաստում ենք բիսկվիտ «Նրբություն»

Պատրաստում ենք բիսկվիտ «Նրբություն»

Պատրաստում ենք բիսկվիտ «Նրբություն»

Պատրաստում ենք բիսկվիտ «Նրբություն»

Բարի ախորժակ 😉

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում