ԱՄՆ–ում ծնվել է եզակի աղջիկ, ով երկու տարով փոքր է իր մորից: Այժմ երեխան մեկուկես ամսեկան է, բայց սաղմը, որից նա զարգացել է, սառեցվել էր 27 տարի առաջ: Եվ սա համաշխարհային ռեկորդ է։
Մոլիի և նրա ընտանիքի պատմության մասին այսօր ավելին ձեզ կպատմենք մեր հոդվածում։
Մայրիկի, հայրիկի և ավագ քրոջ հետ Մոլլիի ֆոտոսեսիան ամերիկյան բոլոր թերթերի առաջին էջերում է:
Գիբսոն ամուսինները չեն թաքցնում, որ անպտղության հետ երկարատև պայքարից հետո իրենց աղջիկներին կարողացել են ծննդաբերել այն դոնորների շնորհիվ, ովքեր սառեցված սաղմեր են նվիրել ոչ առևտրային կազմակերպությանը և դրանով բեղմնավորեցին Թինա Գիբսոնին։

«Երբեք չէի մտածի, որ կարող եմ հղիանալ և մայր լինել, սա իսկական հրաշք է», – ասում է երջանիկ մայրը:

Էմման առաջինն է ծնվել, նա 24 տարի է անցկացրել փորձանոթի մեջ. Սա բոլոր սառեցված սաղմերից ամենաերկար տևողությամբն է, որից ծնվել են առողջ երեխաներ: Թինան ասում է, որ բազմիցս մտածել է այն մասին, որ իր դուստրը կարող է նույնիսկ իր տարիքին լինել:

«Եթե այս սաղմը ծնվեր այն ժամանակ, երբ ենթադրվում էր, ապա մենք կարող էինք լինել լավագույն ընկերուհիներ, դա անհավատալի է», – ասում է Թինան։

Երեք տարի անց ծնողները որոշեցին երկրորդ երեխային ունենալ: Շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որն օգնում էր նրանց դոնորներ գտնել, հայտնում է, որ Էմմայի հետ միաժամանակ նրա գենետիկ քույրն էլ է սառեցվել: Փոքրիկն առողջ է ծնվել ու անմիջապես կոտրել է իր քրոջ ռեկորդը:

Ծնողները խոստովանում են, որ իրենք ռեկորդ սահմանելու չեն ձգտում, այլ պարզապես անսահման սիրում են իրենց աղջիկներին:

Իսկ այն կազմակերպությունը, որն օգնել է նրանց ծնվել, հպարտորեն հայտնում է, որ նրանց շնորհիվ ԱՄՆ–ում ավելի քան հազար երեխա է ծնվել:









