Կոտլետի բաղադրատոմս` մսից համով

Այսօր կպատմենք, թե ինչպես պատրաստենք սպիտակաձավարով կոտլետներ, որոնք պակաս համեղ չեն, քան մսով կոտլետները։

Իհարկե, այն բուսական անվանել չենք կարող, քանի որ բաղադրության մեջ ձու և կարագ կա, բայց ամեն դեպքում, եթե շատ եք ուզում կոտլետ ուտել, իսկ այդ պահին տանը միս չկա, սա հրաշալի տարբերակ է։

Կոտլետի բաղադրատոմս` մսից համով

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 200 գրամ սպիտակաձավար
  • 2 ձու
  • 1 ճ․գ․ կարագ
  • 50 մլ ջուր
  • 1 սոխ
  • 1 կապ սամիթ
  • 1 թ․գ․ մանանեխ
  • 0,5 թ․գ․ աղ
  • 1 թ․գ․ սոդա
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Խառնեք փափկած կարագը սպիտակաձավարի և սոդայի հետ։

Կոտլետի բաղադրատոմս` մսից համով

2. Խաշած ձուն քերեք կամ մանր կտրատեք։ Ավելացրեք սպիտակաձավարին։

Կոտլետի բաղադրատոմս` մսից համով

3. Սենյակային ջերմաստիճանի ջուր ավելացրեք, խառնեք և դրեք սառնարանը։

Կոտլետի բաղադրատոմս` մսից համով

4. Սոխը մանր կտրատեք և սոխառած արեք, վերջում ավելացրեք սամիթը։

Կոտլետի բաղադրատոմս` մսից համով

5. Սպիտակաձավարի խառնուրդը հանեք սառնարանից և ավելացրեք սոխառածը, սամիթը, աղն ու պղպեղը։

Կոտլետի բաղադրատոմս` մսից համով

6. Կոտլետներ ձևավորեք և տապակեք տաք բուսայուղի մեջ, մինչև ոսկեգույն կդառնան։

Կոտլետի բաղադրատոմս` մսից համով

7. Մատուցեք պանրային կամ սխտորային սոուսով։

Կոտլետի բաղադրատոմս` մսից համով

Կիսվել սոց․ ցանցերում