Գորդեներս ամուսիններն ութ տարի շարունակ չէին կարողանում երեխա լույս աշխարհ բերել։ Էշլին ուներ առողջական խնդիրներ:
Բժիշկները վշտացրեցին զույգին այն լուրով, որ, ամենայն հավանականությամբ, նրանք չեն կարողանա ինքնուրույն հղիանալ:
Այդ պատճառով նրանք որոշեցին բեղմնավորում անել։
«Դա իսկապես ցավ է պատճառում, երբ ուզում ես, բայց չես կարողանում մայրանալ», – ասում է Էշլին:
Հետագայում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ ամուսինները տեղեկացան, որ նրանք չորս փոքրիկ կունենան: Զույգը շատ երջանիկ էր:

Որոշ ժամանակ անց երկու զույգ նույնական երկվորյակներ ծնվեցին:

Սկզբում երիտասարդ ծնողները շատ էին անհանգստանում, որ միանգամից չեն կարողանա չորս երեխա դաստիարակել:
Բայց, դատելով տեսանյութից, նրանք դա հիանալի են անում:







