Պարզվում է, աշխարհում կան հիվանդություններ, որոնց մասին քչերը գիտեն: Օրինակ, պրոգերիան` հազվագյուտ գենետիկ արատներից մեկը, մաշկի և օրգանների վաղաժամ ծերացում է առաջացնում:
Թիֆանի Վեդեկինդը մեկն է նրանցից, ում վրա ազդել է այս հիվանդությունը: Նա չի ծերանում ինչպես իր մայրը, հարևանները, ինչպես իր հասակակիցները: Նա 8 անգամ ավելի արագ է ծերանում, քան սովորական մարդիկ։ Թիֆանին այժմ 41 տարեկան է, բայց նա կարծես տարեց տատիկ լինի:

Բժշկությանը հայտնի է միայն 2 դեպք, երբ Պրոգերիայով տառապող մարդիկ ապրել են ավելի քան 27 տարի: Նրանցից մեկը Թիֆանին է, մյուսն Օգիհարան, տղամարդը ապրել է 45 տարի։

Չնայած դեպքի ծանրությանը` Թիֆանին շատ ժպտերես ու պայծառ է: Նա սպորտով է զբաղվում և իր մարմինը հնարավորինս լավ վիճակում է պահում:








