Պրակտիկ հոգեբանները առաջարկում են անցնել թեստ, որը կբացահայտի ձեր վախերն ու ներքին այլ խնդիրները: Այն նաև կասի, թե ինչպես պայքարել դրանց դեմ։
Հոգեբանության պորտալը հրավիրում է ձեզ անցնել հետաքրքիր թեստ, որը կպատմի ձեր ներքին խնդիրների մասին:

Ընտրեք վերևի նկարում կենդանի, որն առաջինը ձեր ուշադրությունը գրավեց և անցեք ստորև ներկայացված թեստի նշանակությանը։
Կատու

Դուք բաց հոգով մարդ եք: Անկեղծ ու բարեսիրտ, ուստի մարդիկ հաճախ են օգտվում ձեր բարեսիրտությունից:
Այժմ դուք վախ ունեք, որ ձեր շրջապատի մարդիկ անընդհատ փորձում են ձեզ խաբել:
Պետք է զգույշ լինել: Նախ, լավ ճանաչեք մարդուն, հետո նոր բացեք նրա առաջ ձեր հոգին:
Փիղ

Դուք մի մարդ եք, ով դժվարությամբ է տանում փոփոխությունները: Ձեզ համար շատ դժվար է փոխել ձեր միջավայրը, ընկերների շրջանակը կամ աշխատանքը:
Դուք սովոր եք նստել մի տեղում: Ի վերջո, դա ավելի ծանոթ է ձեզ, և խնդիրներ չկան: Բայց կայունությունը միշտ չէ, որ լավ է, երբեմն դա նշանակում է լճացում:
Գայլ

Դուք մի անձնավորություն եք, ով պայքարում է ինքն իր հետ: Այսօր դուք ինչ–որ բան եք ուզում և վստահ եք ինքներդ ձեզ, վաղը սկսում եք կասկածել և արդեն ոչինչ չեք ուզում:
Ձեզ համար մեկ ցուրտ է, մեկ տաք, մեկ այո, մեկ ոչ: Դուք անընդհատ փոխում եք ձեր կարծիքը և չեք կարողանում մեկ կարծիք պահել ձեզ համար: Դուք պետք է սովորեք որոշումներ կայացնել, այլապես այլ մարդիկ կանեն դա ձեր փոխարեն։
Արջուկ

Դուք ազնվական, քաղաքավարի ու հարգալից անձնավորություն եք:
Ձեր դաստիարակությունը թույլ չի տալիս մարդկանց ոչ ասել, դրա համար էլ ինքներդ եք հաճախ տառապում:
Ձի

Դուք սովոր եք արագ գործել: Դուք գործում եք ավելի արագ, քան մտածում եք: Դրա պատճառով դուք հաճախ եք հայտնվում զվարճալի իրավիճակներում:
Դուք պետք է սովորեք սպասել ձեր ժամանակին, որպեսզի ամեն ինչ ճիշտ կշռադատեք, այլ ոչ թե գործեք արագ` առանց դրա մասին մտածելու:







