Բիգս քույրերը` Մարսին և Միլին, իրար շատ նման են լույս աշխարհ եկել: Նրանք ունեին նույն քիթը, աչքերը, մազերը։
Բայց ամեն ամիս` մեծանալուն պես աղջիկներից մեկը սկսում էր փոխվել. Նրա մաշկի գույնը մգանում էր, աչքերը և մազերը փոխվում: Արդյունքում, Մարսին մնաց շեկ, իսկ Միլին թուխ դարձավ:

Միգուցե կողքից թվա, որ աղջիկները տարբեր ազգության են, բայց դա այդպես չէ, նրանք երկվորյակներ են: Ինչու դա տեղի ունեցավ:
Իսկ ամեն ինչ բավականին պարզ է. Նրանց ծնողները տարբեր ծագում ունեն, կարող եք դիտել ստորև ներկայացված լուսանկարը:

Երկվորյակների մայրը` Ամանդան, Անգլիայից է, իսկ հայրը՝ Մայքլը, Ջամայկայից:
Նրանք, չնայած շրջապատի քննադատությանը և ծաղրանքին, սիրահարվեցին միմյանց և ընդմիշտ միասին մնացին:

Շուտով զույգը ամուսնացավ, և Ամանդան հղիացավ:
Երբ նորածինները ծնվեցին, ծնողները կատակեցին. Մեկը մայրիկինն է, մյուսը՝ հայրիկինը։

Բիգս ընտանիքը հայտնի դարձավ ընդամենը մի քանի տարի առաջ, երբ մի լուսանկարիչ նորաձեւության ամսագրի շապիկին տեղադրեց աղջիկների լուսանկարը, ինչպես նաև նրանց մասին հոդված գրեց։

Այսօր երկվորյակներն արդեն 13 տարեկան են:
Նրանք սովորական դպրոցականներ են, շփվում են ընկերների հետ, տնային առաջադրանքներն են անում, սպորտով են զբաղվում։

Չնայած այն հանգամանքին, որ աղջիկներն արտաքնապես տարբեր են, նրանց ճաշակները նման են.
Նրանք նախընտրում են նույն գրքերը և ֆիլմերը, հաճախ կրում են նույն հագուստները:

Բայց բնավորությամբ նրանք արմատապես տարբեր են։
Միլին ավելի երկչոտ է և ընկղմված ինքն իր մեջ, իսկ «սպիտակ» Մարսին, ըստ ծնողների, «հանդուգն փոքրիկ կապիկ է»:

Ինչպես ասում են գենետիկները, նման դեպքերը շատ հազվադեպ են, բայց դրանք տեղ ունեն մեր կյանքում:
Թերևս դրա համար են Բիգգս քույրերը շատ սիրված դարձել։



























