Գործնական հոգեբանների կողմից կազմված պարզ թեստը ցույց կտա, թե ինչ եք ակնկալում ինքներդ ձեզանից և կյանքի ինչ նպատակներ եք դնում ձեր առջև:
Պատասխանը պարզելու համար ընտրեք ձեզ դուր եկած նկարը և կարդացեք ստորև նկարագրությունը:

Արվեստ

Ստեղծագործությունը միշտ եղել և մնում է ձեր կյանքի անբաժանելի մասը: Եվ հենց դրա մեջ եք ուզում ինքներդ ձեզ իրագործել: Ոմանք ասում են, որ սրանք պարզապես դատարկ երազանքներ են, բայց դուք գիտեք, որ կարևոր է կյանքը ապրել սեփական հաճույքի համար և անել միայն այն, ինչ իսկապես ցանկանում եք։
Ճանապարհորդություն

Դուք չեք սիրում նստել անշարժ, այդ իսկ պատճառով անընդհատ տեղափոխվում եք և նոր բաներ փնտրում: Ձեզ համար կարևոր է զգալ կյանքը և հնարավորինս ուսումնասիրել: Ձեր կյանքի կարգախոսն է` երբեք չզղջալ ոչնչի համար և վստահորեն շարժվել դեպի ապագա:
Անկախություն

Դուք ձգտում եք դառնալ անկախ և ազատ անձնավորություն` զերծ ցանկացած նախապաշարմունքից: Այդ պատճառով դուք քրտնաջան աշխատում եք և թույլ չեք տալիս ձեզ ժամանակը վատնել: Դուք նախընտրում եք ձեր կողքին տեսնել նույնպիսի ինքնավստահ և վճռական մարդկանց:
Հանգստություն

Դուք հոգնել եք ժամանակակից մեգապոլիսների անդադար վազքից և անվերջանալի քաոսից: Հանգստությունը, հարմարվողականությունն ու հավասարակշռությունը ձեր հիմնական հատկություններն են: Երբեմն դրանից տպավորություն է ստեղծվում, որ սխալ ժամանակերում եք ապրում:







