Երբեմն դերի համար դերասանուհին ստիպված է լինում ամբողջովին կերպարանափոխվել՝ նիհարել, գիրանալ, ամբողջովին սափրվել, դաջվածք անել և այլն։
Իսկ երբեմն ավելի վատ՝ ստիպված են լինում անհմայք ու տգեղ դառնալ, ինչը շատ ավելի մեծ տաղանդ է պահանջում։
Նելի Ուվարովա

«Գեղեցիկ մի ծնվիր» (2005–2006 թթ․) սերիալում նա մարմնավորում է նորաձևության տների ղեկավարի տգեղ, բայց խելացի քարտուղարուհուն, որին արդյունքում սիրահարվում է նրա ղեկավարը։
Ամերիկա Ֆերերա

«Տգեղ Բեթին» ամերիկյան կատակերգական հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին, որը ռուսական «Մի ծնվիր գեղեցիկ» սերիալի ամերիկյան տարբերակն է։
Ռեյչել Լի Կուկ

Նկարահանվել է «Սա լրիվ նա է» ֆիլմում (1998թ․)։ Նա ակնոցավոր գերազանցիկի կերպար է մարմնավորում, որին գրազով փորձում է սիրահարեցնել դպրոցի ամենագեղեցիկ տղան, իսկ արդյունքում ինքն է սիրահարվում։
Սանդրա Բուլոք

1992 թվականին դերասանուհին հայտնվեց «Սիրային ըմպելիք N9», իսկ 2000–ին «Միսս ազգակցություն» ֆիլմում, որը վերջնականապես նրան կերպարանափոխումների թագուհու տիտղոսը շնորհեց։
Նիա Վարդալոս

«Իմ մեծ հունական հարսանիքը» կատակերգական ֆիլմում նրա հերոսուհուն՝ բալզակյան տարիքի միայնակ կնոջը, փորձում են ողջ տոհմով ամուսնացնել։
Անա Մարիա Օրոսկո

1991–2001 թվականներին նկարահանվել է «Ես տգեղ Բեթին եմ» սերալում, որը սկիզբ դրեց դրա արտասահմանյան տարբերակների նկարահանմանը։
Դանիել Հարիս

«Երազանք պահիր» (1996) ֆիլմը նրան առաջին հայտնիությունը բերեց։ Ըստ սյուժեի երկու քույրերը փոխվում են մարմիններով։
Օդրի Հեփբըրն

1964 թվականին նկարահանվել է «Պիգմալիոնի» առաջին էկրանավորումներից մեկում՝ «Իմ հիասքանչ լեդի» ֆիլմում։
Ալիսա Ֆրեյնդլիխ

«Ծառայողական սիրավեպ» (1977) ֆիլում նրա հերոսուհին, որը մեծ հիմնարկության տնօրեն է, սովորում է քայլել «կոնքերը շարժելով», որպեսզի դուր գա իր աշխատակցին՝ Նովոսելցևին։
Ժյուդիտ Գոդրեշ

Նրա հերոսուհին «Գեղեցկուհիները» (1998թ․) ֆիլմից ապացուցում է, որ իրական գեղեցկությունը ոչ թե արտաքին է, այլ ներսից է լինում։



























