Լիմոնի շատ համեղ և բնական մարմելադ

Այսօր առաջարկում ենք միասին պատրաստել լիմոնով մարմելադ, որը շատ համեղ է, հեշտ և ամենակարևորը՝ առանց քիմիական հավելումների։

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • Լիմոնի հյութ – 180 մլ
  • Ջուր – 180 մլ
  • Ժելատին – 20 գր․
  • Շաքարավազ – 3 ճ․գ․

Լիմոնի շատ համեղ և բնական մարմելադ

Պատրաստման եղանակը

1. Ժելատինի վրա 60 մլ եռացրած սառեցրած ջուր լցրեք։ Թողեք ուռչի մոտ 5-10 րոպե։

2. Այս ընթացքում խառնեք շաքարավազն ու 120 մլ ջուրը։ Դրեք միջին կրակի վրա, եռացրեք և մի քիչ եփեք։

3. Հանեք կրակից և օշարակին ավելացրեք ժելատինը։

4. Քամեք երեք լիմոնի հյութը, քամեք և ավելացրեք այն զանգվածին։

5. Տարան փակեք կափարիչով և 2 ժամով դրեք սառնարանը։

6. Մարմելադը կտրատեք խորանարդիկներով և թավալեք շաքարավազի մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում