Ինչպես պատրաստել պիցցայի համեղ խմոր

Համեղ պիցցա ճաշակելու համար պարտադիր չէ իտալական շքեղ ռեստորան գնալ և տարբեր միջուկով մեկ կտոր խմորի համար շատ գումար վատնել։

Տանը համեղ պիցցա պատրաստելը դյուրին է, բավական է գնել անհրաժեշտ մթերքներն ու խմորի փորձված բաղադրատոմս գտնել։

Եվ այսպես, պիցցայի համեղ խմոր պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել 2 թ/գ խմորիչ (փաթեթներով, չոր), 400 գրամ ալյուր, 1 թ/գ աղ։

Ավելացնել 250 գրամ ջուր և 2 ճ/գ արևածաղկի կամ ձիթապտղի յուղ։

Ինչպես պատրաստել պիցցայի համեղ խմոր

Հիշեցնենք, որ այս բաղադրատոմսն անթերի է։

Բաղադրիչները խառնել, լցնել տարայի մեջ, և 45 րոպե անց համեղ խմորը պատրաստ է։

Խմորը շատ է ստացվում, այն բավական է երկու պիցցա պատրաստելու համար։

Խմորը երկու մասի բաժանել, հավասարաչափ բացել, վրան լցնել սոուսը, միջուկը (նրբերշիկ, խոզապուխտ, սունկ, երշիկ, պանիրներ և այլն)։

Ինչպես պատրաստել պիցցայի համեղ խմոր

Բարակ պիցցան թխվում է 15 րոպեից ոչ ավելի (առավելագույնը 20 րոպե), այլապես խմորը և պիցցայի վրա լցրած պանիրը կչորանան։

Կիսվել սոց․ ցանցերում