Ներկայացնում ենք ինչպես ըստ Կենդանակերպի նշանի ճիշտ դրամապանակ ընտրել հարստություն գրավելու համար:
Խոյ

Պետք է ընտրեն թանկարժեք կաշվե դրամապանակներ: Նախընտրելի գույներն են՝ կարմիր, ոսկեգույն, մորեգույն:
Ցուլ

Հարմար կլինի համեստ, բայց ճաշակով դրամապանակը: Ցանկալի է՝ առանց նկարների և գրառումների: Փող կբերի կանաչ և դեղին դրամապանակը:
Երկվորյակ

Խորհուրդ է տրվում երկու դրամապանակ կրել: Դա կօգնի կայունացնել ֆինանսական վիճակը: Գույնը՝ կապույտ, մոխրագույն կամ նարնջագույն:
Խեցգետին

Դրամական հաջողություն կբերի շատ բաժիններով և գրպաններով դրամապանակը: Պետք է ընտրել մանուշակագույն, արծաթագույն, բաց կանաչ գույնի դրամապանակ:
Առյուծ

Առյուծի դրամապանակը պետք է շքեղ լինի: Ողջունելի են փայլերը, քարերը, գրառումները, նկարազարդումները և այլ զարդեր: Գույնը պետք է լինի սև, ալ, մանուշակագույն:
Կույս

Առաջին հերթին պետք է հարմար և պրակտիկ լինի: Խորհուրդ տրվող գույները՝ սպիտակ, կանաչ, նուրբ կապույտ:
Կշեռք

Պետք է ոճային և յուրահատուկ դրամապանակ ընտրել: Հաջողակ գույները՝ կապույտ, փիրուզագույն:
Կարիճ

Միայն որակյալ և թանկարժեք դրամապանակը կարող է փող բերել: Գույները՝ կարմիր, դեղին, նարնջագույն, ոսկեգույն:
Աղեղնավոր

Պետք է ընտրեն մեծ և վառ դրամապանակ: Հաջող գույները՝ կապույտ, կանաչ, մանուշակագույն:
Այծեղջյուր

Դասական տարբերակը հարմար կլինի: Խորհուրդ են տրվում սև, կապույտ, դարչնագույն գույները:
Ջրհոս

Հաջողություն կբերի ձեռքի աշխատանք դրամապանակը՝ մտերիմներից կամ ծանոթներից մեկի կողմից պատրաստված: Գույները՝ փիրուզագույն, կապույտ, ուլտրամարին:
Ձուկ

Փող կբերի վինտաժային դրամապանակը: Գույները՝ Կապույտ, պողպատագույն, արծաթագույն, սպիտակ, ծովի ալիքների գույն:







