30–ամյա նիգերիացի միլիոնատեր Մայք Էզ–Նվալի Նվոգուն, ում ընտանիքն անվանում է «սիրունիկ Մայք», ընկերներին հայտնի է իր էքսցենտրիկ արարքներով:
Բայց նրա վերջին «հնարքը» կարողացավ զարմացնել նույնիսկ ամենափորձառուներին:

Մայքը հրավեր էր ստացել իր ընկերներից մեկի` հայտնի հումորիստ դերասանի հարսանիքին: Ենթադրվում էր, որ միլիոնատերը կներկայանա տոնակատարությանն իր ուղեկցի հետ միասին:
Պատկերացրեք հյուրերի անակնկալը, երբ դռան մոտ մի մարդ հայտնվեց միանգամից վեց գեղեցիկ աղջիկների հետ: Ավելին, միլիոնատիրոջ բոլոր վեց ուղեկիցներն արդեն հղիության պատկառելի փուլում էին:

Ինքը` «սիրունիկ Մայքը», շատ զգուշորեն էր վերաբերվում աղջիկներին և փորձում էր ուշադրություն դարձնել նրանցից յուրաքանչյուրին: Տղամարդը հայտարարեց, որ բոլոր ուղեկիցները նրանից նորածիններ են սպասում, և նա շուտով կդառնա բազմազավակ հայրիկ:
Ավելորդ է ասել, որ Մայքը և նրա «հարսնացուները» դարձան հանդիսության իսկական աստղեր, թեկուզ որոշ ժամանակով գրավելով իսկական նորապսակների ընտանիքի և ընկերների ուշադրությունը։
Հետագայում պատմությունը տարածվեց ցանցում և դարձավ բազմաթիվ զվարճալի կատակների ու մեմերի առիթ:
Օգտատերերից մեկը սրամտորեն նկատեց, որ Մայքն, ըստ ամենայնի, շատ արդյունավետ շաբաթ է անցկացրել, և այդ կիրակին որոշել է հանգստանալ «քրտնաջան աշխատանքից»:







