Գլխավոր հերոսուհին երեսունն անց կին է՝ Նատալիա անունով։ Նա, ինչպես և մեզանից յուրաքանչյուրը, երազանք ուներ…
Ի՞նչ, կհարցնեք դուք: Ամենասովորակա՛ն։
Նա չէր ուզում թափառել վարձակալած տներով, այլ ուզում էր գնել իր սեփական բնակարանը, որում կստեղծեր առավելագույն հարմարավետություն և հանգստություն:
Եվ եթե ոմանք մտածում են միայն իրենց երազանքի մասին, ապա այս կինը բոլոր ջանքերը գործադրեց դա կյանքի կոչելու համար։







