Ժամանակը բոլորովին էլ բարեհաճ չէ և վաղ թե ուշ խլում է մեզանից մեր հարազատներին, այդ թվում և մեզ համար ամենաթանկ ու հարազատ մարդուն՝ մորը:
Չնայած բոլորս շատ լավ գիտենք մեր մայրերի անգնահատելի նվիրվածության մասին, բայց մեզանից քչերն են, որ քնքուշ խոսքեր են ասում նրան, քանի դեռ նա մեր կողքին է:
Երբեմն մենք նույնիսկ դաժան ենք մեր արտահայտությունների մեջ ու չենք նկատում, թե ինչպես են մեր խոսքերը խոցում մեզ համար ամենասիրելի մարդու սիրտը:

1. Ես ժամանակ չունեմ:
Ձեր մայրը ողջ կյանքում աշխատել է, հոգ է տարել ձեր մասին, երբեմն ուժասպառ լինելու աստիճան հոգնել է, բայց երբեք ձեր խնդրանքին նման արտահայտությամբ չի պատասխանել. մտածեք դրա մասին…
2. Ես քեզ ատում եմ:
Իսկ նա ձեզ սիրում է, ինչպիսին էլ որ դուք լինեք:
3. Ես դա չեմ ուտի:
Այդ դեպքում բարի եղիր ինքդ պատրաստել քո ընթրիքը:
4. Այդ դու ես ինձ այսպիսին մեծացրել:
Հնարավոր է, որ ձեր դաստիարակության հարցում մայրիկը սխալներ է թույլ տվել, բայց չէ՞ որ նա միայն ձեզ համար ամենալավն է ցանկացել:

5. Դու երբեք չես սիրել հայրիկին:
Եթե չսիրեր ձեր հայրիկին, դուք լույս աշխարհ չէիք գա:
6. Հայրիկը ճիշտ է արել, որ քեզ լքել է:
Դա ամենասարսափելի արտահայտությունն է. չէ՞ որ ձեր հոր հեռանալուց հետո նա ջանք չի խնայել միայնակ մեծացնելու ձեզ:
7. Դու, միևնույնն է, չես հասկանա:
Մայրիկը միշտ էլ կփորձի ձեզ հասկանալ, նույնիսկ արդարացնել:
8. Դու շատ քիչ ես կարդում:
Իսկ գիտե՞ս, թե նա քանի հայտարարություն է կարդացել, որ ձեզ համար գտնի այս հարմարավետ բնակարանը, քանի խոհարարական բաղադրատոմս է կարդացել, որ համեղ կերակուրներ պատրաստի քեզ համար…

9. Դու կրթված չես, նույնիսկ ինստիտուտ չես ավարտել…
Փոխարենը ձեր մայրը կյանքի այնպիսի դպրոց է ավարտել, որի մասին դուք նույնիսկ չեք կարող երազել:
10. Ներիր, ես չեմ այցելի քեզ քո ծննդյան օրը…
Ցանկացած մայր ինքնամոռաց նվիրումով է մեծացնում իր երեխային, իսկ երբ նա չափահաս է դառնում և սկսում ինքնուրույն կյանքով ապրել, միևնույնն է, մայրը միշտ էլ սրտի թրթիռով է սպասում նրան:
11. Ես չեմ զանգել, որովհետև շատ զբաղված եմ եղել:
Իսկ մայրիկը այդ ընթացքում հիվանդ է եղել, իրեն միայնակ է զգացել:
12. Դու ինձ այնքան էլ չես սիրել:
Գուցե ձեր պատկերացրած չափով չի սիրել, բայց միանշանակ ամբողջ սրտով է սիրել:
13. Դու շատ տգեղ տեսք ունես:
Գուցե նա իրեն չի հետևում միայն այն պատճառով, որ գումա՞ր չունի դրա համար:

14. Արձակուրդս կանցկացնեմ ծովափին, ոչ թե քեզ մոտ:
Ցավալի է, որովհետև մայրիկը միշտ սպասում է ձեզ:
15. Դու փչացրել ես իմ կյանքը, դու իմ մայրը չես:
Այդպիսի բան չի կարելի ասել և վերջ:







