Ինչպես տնային պայմաններում խնամել օրխիդեան

Խոլորձը (օրխիդեա) կանացիության և գեղեցկության խորհրդանիշ են անվանում։

Զարմանալի չէ, որ շատերն են ցանկանում այս բույսից ունենալ տանը։

Ինչպես տնային պայմաններում խնամել օրխիդեան

Առաջինը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, դա տարածքի ջերմաստիճանն է։ Խոլորձը ջերմություն է սիրում և տանել չի կարողանում ցուրտը, այդ պատճառով նրա համար օպտիմալ ջերմաստիճանը տատանվում է 18-28 աստիճանի սահմաններում։

Ինչպես տնային պայմաններում խնամել օրխիդեան

Ընդ որում, լավ է, երբ ցերեկը ջերմաստիճանը մոտ 5 աստիճանով բարձր լինի գիշերվա ջերմաստիճանից։

Բացի այդ, այն չպետք է ենթարկվի արևի ուղիղ ճառագայթներին։ Այդ պատճառով բույսը չի կարելի դնել սենյակի հարավային հատվածում։ Լավ է, եթե այն դնեք սենյակի խորքում։

Ինչպես տնային պայմաններում խնամել օրխիդեան

Կարևոր է նաև բույսը ճիշտ ջրելը։ Ամռանը ջրեք այն մոտ 7 օրը մեկ, իսկ ձմռանը ամսական 2-3 անգամ։

Ուշադրություն դարձրեք բույսի վիճակին։ Եթե ներքևի ծաղիկները սկսում են թոռոմել, ուրեմն խոնավության պակաս կա։

Ինչպես տնային պայմաններում խնամել օրխիդեան

Խոլորձը կարելի է ջրել սովորական ձևով, երբ խոնավեցնում ենք միայն արմատային համակարգը, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս ջրել այն այնպես, երբ ողջ արմատային համակարգը ընկղմում ենք ջրի մեջ։

Դա հնարավոր է լինում խոլորձի ծաղկամանի հատուկ կառուցվածքի շնորհիվ, որը ճեղքերով ներքին մաս ունի ներքևի հատվածում և արտաքին ավելի մեծ ծաղկաման։

Ինչպես տնային պայմաններում խնամել օրխիդեան

Այսպիսի կառուցվածքը թույլ է տալիս, որ հեշտությամբ ներսի ծաղկամանը հանենք և տեղավորենք ջրով տարրայի մեջ, որի մեջ կարելի է նաև պարարտանյութ լցնել։

Այսպես թողեք 15-20 րոպե, որպեսզի ամբողջ պարունակությունը խոնավանա։ Կարելի է նաև վերևից ջրել և հետո թողնել, որ ջուրն ամբողջությամբ հոսի։

Ինչպես տնային պայմաններում խնամել օրխիդեան

Կիսվել սոց․ ցանցերում
X