Կենդանակերպի որ նշանների բախտն ամենից շատ չի բերում սիրո մեջ և ինչու․․․

1. Խոյ

Հակված եք իմպուլսիվ և անհամբեր լինելու: Անհապաղ ուզում եք անել այն, ինչ ուզում եք: Եթե ձեր զուգընկերը ձեր հետևից չի հասցնում կամ չի հասկանում ձեր արարքները, վեճեր են առաջանում: Գործում եք առանց երկար մտածելու և նկատի չեք ունենում ուրիշների պահանջմունքներն ու ցանկությունները:

2. Ցուլ

Մարդկանց և իրերի հարցում սեփականատեր եք: Ձեզ շատ ժամանակ է պետք որևէ մեկին ձեր կյանք թողնելու համար, բայց հետո կառչում եք այդ մարդուց՝ նրան թույլ չտալով շնչել: Դա ճնշում է և չի նպաստում առողջ հարաբերություների զարգացմանը: Պետք է թուլացնեք վերահսկողությունը, կամ կկորցնեք զուգընկերոջը:

3. Երկվորյակ

Հակված եք անհետևողականության, ուստի ձեր զուգընկերը երբեք չգիտի՝ ինչ սպասել: Այսօր հարսանիք եք ուզում, իսկ վաղը կասեք, որ ամուսնությունը ձեզ համար չէ: Դուք կարծում եք, որ այդ գիծը ձեզ հետաքրքիր և ինտրիգային է դարձնում, բայց դա նյարդայնացնում է:

4. Խեցգետին

Չափազանց հուզական եք: Ոչնչից կարող եք դրամա և ողբերգություն սարքել: Ձեր կամակորությունը կարող է հոգնեցուցիչ լինել շրջապատողների համար:

5. Առյուծ

Ձեր հարաբերությունները հիմնականում քանդում է ձեր անհավանական խանդը: Դա տարօրինակ է, քանի որ դուք շատ ինքնավստահ եք և առողջ էգո ունեք: Այնուամենայնիվ, դուք շատ խանդոտ եք:

6. Կույս

Դուք հակված եք տհաճորեն քննադատելու, բացահայտորեն դատապարտելու ուրիշներին, իսկ դա անընդունելի է ցանկացած հարաբերության մեջ: Դուք լիովին գիտակցում եք ձեր թերությունները, պարզապես սպասում եք, որ ձեր զուգընկերը գործնականում աննման կլինի:

7. Կշեռք

Ոչ այնքան ընտրողական եք, ու եթե որևէ մեկը ձեզ ուշադրության նշաններ է ցույց տալիս, վայրկենաբար ձեզ համար «սեր եք հորինում»: Եվ ստանում եք նույնպիսի հորինված հարաբերություններ, որոնք չեն ուրախացնում:

8. Կարիճ

Հաճախ ձեր անձնական կյանքը փակուղում է հայտնվում, քանի որ դուք չափից շատ եք սիրում մանիպուլյացիայի ենթարկել և մարդուն կարող եք դրդել արարքների, որոնք նրան դուր չեն գալիս: Ձեր զուգընկերը ձեր մարիոնետը չէ, նա պետք է սեփական որոշումներ ընդունի և պատասխանատվություն կրի:

9. Աղեղնավոր

Հակված եք իրերը տեսնել այնպես, ինչպես ձեզ է դուր գալիս, իսկ երբ իրականությունը տարբերվում է ձեր երևակայությունից, վիճակը վատանում է: Պետք է պատարստ լինեք, որ ամեն չէ ձեր ուզածով լինում: Դուք անմիջապես նոր հարաբերություններ եք սկսում՝ առանց հասկանալու, թե նախորդ հարաբերություններում ինչն այն չէր, ինչի հետևանքով միշտ փակուղում եք հայտնվում:

10. Այծեղջյուր

Դուք վատատեսորեն համոզված եք, որ ամեն ինչ վատ կլինի և պասիվորեն սպասում եք հարաբերությունների փլուզմանը: Վատագույնը մի սպասեք, գուցե հաճելիորեն զարմանաք:

11. Ջրհոս

Երբեմն դուք ամեն ինչ քանդում եք հետաքրքրության համար: Զվարճալի եք համարում հակասությունը կամ խնդիրներ ստեղծելը: Ձեզ համար հետաքրքիր է տեսնել զուգընկերոջ արձագանքը, երբ ձեզ դիտավորյալ անընդունելի եք պահում, բայց դա լավ բանի չի բերի հարաբերություններում: Վատ վարքը ձեզ գրավիչ չի դարձնում, այլ հիասթափեցնում է և զրկում վստահությունից:

12. Ձուկ

Հակված եք գերզգայնության, ինչը ձեր զուգընկերոջը ստիպում է զգույշ լինել, որ փոքր բաներով չվիրավորի ձեզ: Մարդը ձեր կողքին չի կարողանում մնալ՝ ինչպիսին կա, քանի որ հաշվարկում է ամեն քայլը և մտածում ամեն բառն ասելուց առաջ:

Կիսվել սոց․ ցանցերում
X