Արդեն շատ բան է ասվել ու գրվել այն մասին, որ երկվորյակների միջև հատուկ կապ կա:
Քույրեր Թեմի և Թրեյսի Քինգը նույնպես որոշեցին հաստատել այս տեսությունը:
Բանն այն է, որ Օրեգոնի բնակիչները երեխաներ են լույս աշխարհ բերել ընդամենը 23 ժամ տարբերությամբ:

Ճիշտ է, պարզվեց, որ երեխաները տարբեր սեռի են:
Նախ Թեմին լույս աշխարհ բերեց իր որդուն` հունիսի 25–ին առավոտյան 5–ին, իսկ հունիսի 26–ին` ժամը 4–ին լույս աշխարհ եկավ Թրեյսիի դուստրը։

Ցավոք, խիստ կարանտինի պատճառով քույրերը չէին կարողանում միմյանց հետ շփվել, բայց ծննդաբերելուց հետո Թեմին գնաց Թրեյսիի սենյակ` գոնե հեռվից տեսնելու նրան:

Չնայած Թրեյսին վեց րոպե փոքր է իր «մեծ» երկվորյակից, բայց նա ակնկալում էր, որ նախ ինքը կծննդաբերի։
Թրեյսիի ծննդի ամսաթիվը հունիսի 20–ին էր, իսկ Թեմիինը` հունիսի 28–ին։
«Հիանալի էր հղիությունը միասին անցնելը», – ասաց Թեմին:
Նրա խոսքով` ինքը և իր քույրը նույնիսկ հղիության թեստերն են արել ընդամենը մեկ օրվա տարբերությամբ:



























