Լսե՞լ եք, որ ուղեղն ունի գործունեության տարբեր եղանակներ: Միաժամանակ ներգրավվածությունն ու գրգռումը դրանցից մեկն է:
Փաստացի, ֆոկուսները, սարսափելի պատմությունները և նման բաներն ակտիվացնում են ուղեղի հենց այն հատվածը, որը պատասխանատու է նշված վիճակի համար:
Այս հնարքը խոստանում է գուշակել ձեր ընտրած թիվը և ճշգրիտ տարիքը: Դա, հավանաբար, ձեզ չի զարմացնի, ինչպես թրիլլերի կամ սարսափ ֆիլմի իրադարձությունները: Բայց միևնույնն է, կստիպի մտածել։

Եվ այսպես, հետևեք հրահանգներին և պատրաստվեք զարմանալու: Հարմարավետության համար զինվեք մատիտով և թղթով (կամ հաշվիչով):
1. Ընտրիր թիվ 1-ից 9-ը (a)՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9
2. Ընտրված թվանշանը բազմապատկիր 2-ով` a × 2
3. Արդյունքին ավելացրու 5՝ a × 2 + 5
4. Արդյունքը բազմապատկիր 50-ով։ (a × 2 + 5) × 50:
5. Եթե այս տարի արդեն տարեդարձդ եղել է, ավելացրու 1767 թվականը: Եթե ոչ` 1766 թ.
6. Հանեք ձեր ծննդյան տարին
7. Դուք ստացել եք եռանիշ թիվ: Առաջին թիվն այն է, որը դուք ընտրել եք ի սկզբանե: Մյուս երկուսը` ձեր տարիքն է
Դե ի՞նչ։ Արդյունքը ճի՞շտ է: Եթե ոչ, համոզվեք, որ ձեր հաշվարկներում սխալ չկա։
Եթե դեռ չեք հասկանում, թե ինչպես է գործում այս հնարքը, լավ մտածեք: Դե, կամ էլ ձեր մտերիմներին ներգրավեք գործողության մեջ: Նոր գլուխկոտրուկները միշտ օգտակար են ուղեղի համար: Ի դեպ, մի մոռացեք ուղարկել այս գրառումը ձեր ընկերներին։







