Գեղեցկության սրահ ուղևորությունն իսկան շոկ դարձավ գեղեցիկ թխահերի համար, ով որոշել էր կառե կտրվածք անել:
Էլիզաբեթ անունով թխահերը գնացել էր հայտնի գեղեցկության սրահ` մազերը կարգի բերելու համար: Նախկինում աղջիկա մազերը երկարավուն բոբ էին, բայց դրանք այնքան էին աճել, որ սանրվածքը շտապ շտկման կարիք ուներ:

Մեր հերոսուհին մանրամասն նկարագրեց վարպետին, թե ինչ սանրվածք է ցանկանում: Խոսքը նրբագեղ բոբի մասին էր:

Դժվար է բացատրել, թե ինչն այդ պահին ստիպեց վարսահարդարին վերցնել մեքենան, այլ ոչ թե մկրատը, և սկսել հաճախորդի հաստ ու երկար մազերը կտրել զրոյով։ Պարզ չէ նաև, թե ինչու աշխույժ աղջիկը հանկարծ կորցրեց խոսելու ունակությունը և լուռ նայում էր, թե ինչպես են ոչնչացնում իր գեղեցկությունը:

Ինչ-որ պահի, Էլիզաբեթը ընդհանրապես փակեց աչքերը, ակնհայտորեն, որպեսզի չտեսնի, թե ինչ է կատարվում: Բայց մազերն այլևս հնարավոր չէր փրկել, վարպետն արագորեն սափրեց հաճախորդի գրեթե ամբողջ մազերը:

Վերջնական շտրիխ: Ոճաբանը Էլիզաբեթին ոչինչ չթողեց։ Նույնիսկ մեկ սանտիմետր մազ: Աղջիկը տարակուսանքի մեջ էր։ Մեկ նյարդայնացած ծիծաղում էր, մեկ հազիվ զսպում արցունքները:

Որքան էլ տարօրինակ է, նա դուրս եկավ սրահից առանց հավակնությունների և վիրավորանքի՝ նշելով, որ շատ լավ է ստացվել, և այժմ նա նման է Դեմի Մուրին: Ինչպես ասում են` ճաշակին ընկեր չկա, բայց երկար մազերով և ընդհանրապես մազերով նա շատ ավելի լավն էր:







