Այսօր բավական պարզ և արագ պատրաստվող թխվածքաբլիթների 2 բաղադրատոմս ենք առաջարկում։
Ինչո՞ւ գնել խանութից կասկածելի բաղադրությամբ քաղցրավենիք, եթե կարելի է նույնը պատրաստել տանը՝ հաշված րոպեների ընթացքում։

Դե ուրեմն սկսենք կոկոսի քերուկով նուրբ թխվածքաբլիթներից։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 100 գրամ ալյուր
- 200 գրամ շաքարավազ
- 200 գրամ կոկոսի քերուկ
- 2 ձու
- 1 թ․գ․ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
1. Հարեք ձվերը, ավելացրեք կոկոսի քերուկը, ալյուրը, փխրեցուցիչը, լավ խառնեք և կես ժամով դրեք սառնարանը։

2. Սառած խմորից ձեր ցանկացած ձևով թխվածքաբլիթները պատրաստեք և շարեք յուղաթղթի վրա։
3. Թխեք 180 աստիճանի տակ՝ 15-20 րոպե։

Եվս մեկ համեղ թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով, որի համը ծանոթ է մեզ մանկուց։ Եվ ահա, թե ինչպես կարելի է այն պատրաստել տնային պայմաններում։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 200 գրամ ալյուր
- 100 գրամ կարագ
- 1 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ վարսակի փաթիլներ
- 2 ձու
- Մի քիչ ընկույզ և չրեղեն՝ ըստ ճաշակի
- Պատրաստման եղանակը
1. Շաքարն ու կարագը միասին խառնեք, այնուհետև հարիչով լավ հարեք։ Ավելացրեք վարսակի փաթիլներն, ընկույզն ու չրեղենը (ըստ ցանկության)։
2. Ձևավորեք ձեր ճաշակով։ Թխեք մոտ 15 րոպե 180 աստիճան տաքացված ջեռոցում։ Բարի ախորժակ








