Անցեք թեստը և պարզեք, թե որ թերության վրա պետք է աշխատեք:
Պրակտիկ հոգեբանները ստեղծել են մի թեստ, որը բացահայտում է անհատի բնավորության հիմնական թերությունը:
Ի՞նչ երկարության են ձեր մազերը:

Ընտրեք ձեզ հարմար պատասխանը և կարդացեք, թե ինչ է դա նշանակում։
Կարճ մազեր

Անհանգստություն – Դուք ակտիվ ու եռանդուն անձնավորություն եք, ով ցանկանում է ամեն տեղ ժամանակի մեջ հասցնել: Դուք չափազանց հետաքրքրասեր եք և պրպտուն։ Եվ այս ամենը հիանալի է, բայց երբեմն ձեր անսպառ էներգիան խանգարում է ձեզ կենտրոնանալ մի բանի վրա և դրանում հաջողության հասնել: Դուք պետք է սովորեք կենտրոնանալ կարևոր բաների վրա` առանց երկրորդական առարկաների վրա ուշադրությունը շեղելու:
Ուսի երկարության մազեր

Բռնկուն խառնվածք – Դուք սովոր եք վստահել ձեր զգացմունքներին և ձեզ դուր է գալիս ապրել՝ լսելով ձեր սրտի ձայնը: Ձեր մեջ զգացմունքները միշտ գերակշռում են բանականությանը։ Բայց կրիտիկական իրավիճակներում այս մոտեցումը երբեմն աղետալի հետևանքների է հանգեցնում։ Դուք կարող եք ձեր կոշտ պահվածքով և չմտածված խոսքերով վիրավորել ձեր սիրելիներին։ Դուք պետք է սովորեք զսպել և վերահսկել ձեր հույզերը:
Մազերի միջին երկարություն

Ծուլություն – Դուք հարուստ ներուժ ունեք, որը կարող եք հեշտությամբ բացահայտել և մեծ հաջողությունների հասնել ձեր մասնագիտական և անձնական ոլորտներում: Բայց դուք կորցնում եք ձեր հնարավորությունները՝ նախընտրելով ակտիվ կյանքը պասիվ հանգստով փոխարինելով և ձեր հարմարավետության գոտում գտնվելով: Վերանայեք ձեր տեսակետները և կյանքում փոփոխությունները ձեզ սպասեցնել չեն տա։
Երկար մազեր

Վատնում –Դուք դժվարանում եք վերահսկել ձեր ծախսերը, ինքներդ ձեզ բազմիցս խոստում եք տվել, որ ավելի տնտեսող եք լինելու, բայց ամեն անգամ խախտում եք այն: Դուք, այնուամենայնիվ, պետք է սկսեք ավելի պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել փողի նկատմամբ, քանի որ միայն այդ ժամանակ կկարողանաք իրականացնել ձեր համար իսկապես խոշոր և կարևոր երազանքներն ու ցանկությունները։







