7 տարի առաջ (2013 թ.) Ալեքսանդրա Մոստովենկոն մոր` Եվգենիայի հետ միասին, մասնակցեց նիհարելու նախագծին: Այդ ժամանակ աղջիկը ընդամենը 17 տարեկան էր, իսկ քաշը` 106 կգ:

Այս մասնակից զույգին անվանեցին սեզոնի ամենազգացմունքային զույգ: Մայրն ու դուստրը բարձրաձայն վիճեցին, շատ հուզիչ հաշտվեցին, աջակցեցին միմյանց և փորձեցին ամեն ինչ անել նիհարելու համար:

Սեզոնի ավարտին շատ մասնակիցների հաջողվեց նիհարել և հիանալի արդյունքներ ցուցադրել: Բայց Ալեքսանդրան և Եվգենիան հաջողության չհասան: Քաշը, իհարկե, վերացել էր, բայց դեռ հեռու էին իդեալական լինելուց։


Տուն գնալուց հետո, մասնակիցներից քչերն էին հավատում, որ մայրն ու դուստրը կկարողանան ինքնուրույն նիհարել, կանխատեսվում էր, որ նրանք կվերադառնան իրենց նախնական քաշին:

Իրականում Սաշան շատ էր ցանկանում նիհարել` հասակակիցների հետ հարաբերությունները բարելավելու համար, իսկ Եվգենիան երազում էր առողջ լինել և երեխա ունենալ, այդ ժամանակ նա ուներ իրենից 8 տարի փոքր ամուսին:

Դժբախտաբար, 2017–ին նրանց ընտանիքին փորձանք պատահեց: Եվգենիա Մոստովենկոն մահացավ 44 տարեկան հասակում: Աղջկա համար մոր կորուստը իսկական ողբերգություն դարձավ, և նա երկարատև դեպրեսիա ունեցավ:

Հիմա Սաշան պարզապես անճանաչելի է: Նա փոխվեց և շատ գրավիչ դարձավ: Նա այժմ 24 տարեկան է, և գեր ու անվստահ աղջկանից հետք անգամ չկա:

Չնայած Ալեքսանդրան կորցրեց ամենամոտ մարդուն, բայց նա չհուսահատվեց և հանուն իր մոր արեց դա։









