Հղիությունը կնոջ համար թեև հաճելի, սակայն չափազանց ծանր շրջան է: Այդ ընթացքում կանայք հատկապես դյուրագրգիռ են դառնում, ուստի հարկավոր է զգույշ լինել արտահայտվելիս:#6 «Լավ, դե հանգստացի»Ոչինչ ավելի շատ հունից չի հանում, քան «հանգստացիր» հորդորը:
#5 «Հա, հիմա ինչի՞ ես լացում էլի»Կինը բազում էմոցիաներ է ապրում, ցավեր է ունենում և այդ սթրեսի արդյունքում հաճախ լաց է լինում՝ թվում է, թե առանց պատճառի:#4 «Էս ինչ շատ ես ուտում»
Եվ ի՞նչ իմաստ ունի նրան նման բան ասելը:#3 «Ես հասկանում եմ՝ ինչ ես զգում»Իհարկե, չես հասկանում:#2 «Տունը թափթփված է»Հղիության ընթացքում կինը շատ է ցավեր քաշում, և որոշ առօրյա բաներ նրա համար ծանր է անել, ուստի և հղիության վերջին ժամանակահատվածում կարող է տունը մի փոքր էլ թափթփված լինել: Սակայն հարկավոր է ըմբռնումով մոտենալ, այլ ոչ կշտամբել:#1 «Միայն քեզ համար չէ ծանր, ես էլ եմ ծանր տանում»Լո՞ւրջ: Իրո՞ք: Տղամարդի՛կ, դուք անգամ պատկերացում էլ չունեք, թե դա ինչ է, ուստի մի ասեք, թե ձեզ համար էլ է բարդ: Դա իսկապես հունից հանում է: