Ընտրեք դիմահարդարման պարագաներից մեկը և կարդացեք նկարագրությունը.
1. Դուք մեծահոգի եք և բարոյական արժեքներ կրող:
Դուք ձգտում եք լինել լավագույնը: Դուք օժտված եք ամենաբարձր հույզերով ու բարոյական նորմերով:
Մարդկանց կարող է թվալ, թե Ձեզ հետ շատ դժվար է շփվել:
Մինչդեռ շատ դժվար է հենց Ձեզ՝ ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ ապրելու համար:
Դուք մեծ ջանասիրությամբ եք աշխատում, քանի որ դուք ցանկանում եք փոխել աշխարհը ավելի լավը:
Դուք սիրում եք մարդկանց՝ անկախ նրանից՝ նրանք Ձեզ կնեղացնեն, թե չէ:
Շատ քիչ մարդիկ կարող են գնահատել այն ամենը, ինչ դուք անում եք:
2. Հետաքրքիր և արդարամիտ:
Դուք պատասխանատու անձնավորություն եք, ովքեր սիրում են հոգ տանել այլ մարդկանց մասին: Հավատում եք արդար աշխատանքին և հեշտությամբ վերցնում եք պատասխանատու աշխատանքներ:
Դուք ունեք շատ լավ բնավորություն: Շրջապատի մարդիկ վստահում են Ձեզ:
Դուք պայծառ, արագաշարժ և սրամիտ անձնավորություն եք: Դուք միշտ գտնում եք ինչ-որ հետաքրքիր բան ասելու շրջապատողներին:
3. Խելացի և մտածող:
Դուք լավ մտածող եք: Ձեր մտքերն ու գաղափարները ամենակարևորն են:
Դուք սիրում եք միայնակ մտածել Ձեր տեսակետների շուրջ:
Դուք ինտրովերտ եք: Հեշտությամբ շփվում եք նրանց հետ, ովքեր սիրում են մտածել և սովորել:
Դուք երբեք չեք մտածում մակերեսայնորեն: Դուք շատ ժամանակ եք ծախսում մտածելու բարոյական արժեքների մասին:
Դուք փորձում են անել այն, ինչ ճիշտ է, եթե նույնիսկ հասարակության մեծամասնությունը համաձայն չէ ձեզ հետ:
4. Խորաթափանց և փիլիսոփայական:
Դուք եզակի անձնավորություն եք, բարի հոգու տեր էակ, Ձեր կողքին չկա մեկը՝ նույնիսկ մի փոքր Ձեզ նման:
Դուք ինտուիտիվ եք և մի քիչ էլ կանխազգացող: Ձեզ հաճախ սխալ են հասկանում, և դա Ձեզ նեղացնում է:
Ձեզ անհրաժեշտ է անհատական տարածք: Անհրաժեշտ է զարգացնել Ձեր ստեղծագործական աշխատանքները, քանզի դրանք վայելում են շրջապատի հարգանքը:
Դուք հստակ տեսնում եք կյանքի լուսավոր և մութ կողմերը: Դուք շատ զգացմունքային եք:
5. Վստահ և գերիշխող:
Դուք ազատատենչ եք: Ձեր կարգախոսն է. «Ինքս կանեմ»: Ձեր հույսը դնում եք միայն Ձեզ վրա: Գիտեք, թե ինչպես պետք է լինել ուժեղ Ձեզ համար, և այն մարդկանց համար, ում սիրում եք:
Դուք գիտեք, թե ինչ եք ուզում և չեք վախենում գնալ նպատակներին ընդառաջ:
Միակ բանը, որ դուք պահանջում եք դիմացինից, լինել անկեղծ Ձեզ հետ: Դուք պատրաստ եք լսելու ճշմարտությունը:
6. Բարի և զգայուն:
Դուք հեշտությամբ կառուցում եք հարաբերություններ մարդկանց հետ: Դուք ունեք շատ ընկերներ և սիրում եք իրենց կյանքը դարձնել ավելի լավ: Դուք ունեք ջերմ ու պայծառ աուրա:
Մարդիկ զգում են շատ հանգիստ Ձեր ներկայությամբ: Յուրաքանչյուր օր ձգտում եք դառնալ ավելի լավը:
Դուք ձգտում եք լինել հետաքրքիր, խորաթափանց և յուրօրինակ: Ամենաշատն աշխարհում Ձեզ անհրաժեշտ է սեր: Դուք անգամ սիրում եք նրանց, ովքեր չեն սիրում ձեզ:







