Գեղեցկության հասկացությունը ընդարձակելի է, յուրաքանչյուր մարդ դրա մասին իր պատկերացումն ունի:
Անդրեա անունով մի աղջիկ ցանկանում էր դառնալ «կենդանի Բարբի»:
Նրան միշտ գրավում էր անսովոր արտաքին տեսքը, կարծես թե ոչ այս աշխարհից։ Ամեն ինչ սկսվեց շրթունքների մեծացումից, ինչ–որ պահի նա այլևս չկարողացավ զսպել իրեն:
Աղջիկը 4 անգամ ավելացրեց շուրթերի ծավալը, բացի այդ, նա կատարեց այլ ընթացակարգեր: Նա բավականին գեղեցիկ ու հմայիչ աղջիկ էր:

Այնուամենայնիվ, ամեն ինչ փոխվել է, հիմա Անդրեան քննադատություններ է լսում, շշնջոց իր թիկունքում` նա դարձել է զվարճանքի առարկա:
Բայց աղջիկն ինքն իրեն գեղեցիկ ու առանձնահատուկ է տեսնում: Բացի այդ, Անդրեան դարձավ ռեկորդակիր, նա կրում է «ամենամեծ շրթունքներով աղջիկ» տիտղոսը։


Բժիշկները զգուշացնում են, որ մեծ քանակությամբ ներարկումները վնասակար են առողջությանը: Վերին շրթունքը շոշափում էր քիթը` դժվարացնելով աղջկա շնչառությունը:
Աղջիկը պետք է կանգ առնի հանուն իր առողջության: Այնուամենայնիվ, Անդրեան պնդում է, որ ինքը լավ է հանդուրժում ընթացակարգերը և իրեն լավ է զգում, նա չի պատրաստվում կորցնել իր ռեկորդը և նույնիսկ մտածում է նորը սահմանել:
Աղջիկն արդեն կատարել է 21 ներարկում, և դա դեռ վերջինը չէ։ Քանի որ մարմինը հակված է քայքայելու ֆիլլերները, աղջիկը ստիպված է անընդհատ լցնել շրթունքները, որպեսզի ծավալը չնվազի: Ապագայում աղջիկը ցանկանում է շրթունքներն ավելի տպավորիչ դարձնել:








