Ի՞նչն անմիջապես գրավեց ձեր ուշադրությունը այս պատկերի մեջ:
Հոգեբանները կազմել են նոր թեստ։

Դուք տեսաք կարմիր սանդուղքը

Շատ հետաքրքիր ընտրություն: Ամբողջ կազմի մեջ ձեզ գրավեց ամենապայծառ ու ակտիվ գույնը: Ամենայն հավանականությամբ դա տեղի ունեցավ այն պատճառով, որ դուք կյանքը ընկալում եք որպես պայքար: Առօրյա կյանքում մենք անընդհատ մրցում ենք ինչ–որ մեկի հետ` պայքարելով մեր տարածքի համար:
Եվ դուք էլ միշտ ձգտում եք ստանալ լավագույն կտորը: Դուք լավ եք սովորել, որ չպետք է բաց թողնեք ձեր սեփականը: Ձեր գլխում միշտ կա պլանների պաշար ՝ բոլոր առիթների համար: Խնայողությունը ևս մեկ ենթագիտակցական մտածելակերպ է, որը ձեզ դժվարին պահերին շատ է օգնել։
Դուք տեսել եք տղամարդ սանդուղքների վրա

Ենթագիտակցորեն դուք վախենում եք մենակ մնալուց: Չնայած սովորական կյանքում դուք պարզապես սիրում եք ժամանակ անցկացնել միայնակ՝ մեկ բաժակ թեյի և գրքի հետ:
Բայց այստեղ մենք խոսում ենք մեկ այլ տեսակի միայնության մասին: Դուք վախենում եք, որ կմնաք առանց կապերի ու այլ մարդկանց օգնության:
Հետեւաբար, ենթագիտակցորեն, դուք ձգտում եք ամրապնդել այդ կապերը: Հանրության առջև դուք հաճախ եք դնում հաճելի և լավ մարդու դիմակ, որին դժվար է մերժել ինչ–որ ծառայության համար: Դուք այս տեխնիկան օգտագործում եք զուտ ինքնապահպանման համար:
Դուք կին եք տեսել

Այս տիկնոջ մագնիսական հայացքը ձեզ գրավում է, այնպես չէ՞: Լսեք ինքներդ ձեզ, ասացեք, ինչ եք զգում, երբ նայում եք այս կնոջը: Նա նայում է ձեզ նախատինքո՞վ, դժգոհությամբ, ագրեսիվությամբ: Այսպես եք նայում ինքներդ ձեզ և կյանքին: Եթե նրա մեջ հանգստություն եք տեսնում, ուրեմն հանգիստ եք:
Եթե տեսնում եք, որ կինը տխուր է, ապա միգուցե դո՞ւք էլ եք իսկապես տխուր: Դուք պետք է նայեք ձեր ներսը և անկեղծորեն ընդունեք, թե ինչն է ձեզ այժմ դուր գալիս, ինչը՝ ոչ:
Դուք տեսե՞լ եք բնապատկեր

Ձեր ենթագիտակցական դրվացքները կարելի է անվանել իմաստուն և առողջ: Դուք ունեք ուժեղ հոգեբանություն, ձեզ հնարավոր չէ շահարկել:
Դուք հասուն ու խելացի մարդ եք, ով իրեն շատ լավ է ճանաչում: Դուք հիանալի հումորի զգացում ունեք, հեգնական և փիլիսոփայական եք կյանքի և ձեր նկատմամբ:
Մեր ժամանակներում հազվադեպ է հանդիպում նման ներդաշնակ ու զարգացած անհատականություն: Դուք լավ եք սովորել այն բոլոր դասերը, որոնք կյանքը ձեզ սովորեցրել է: Եվ, հետևաբար, դուք երբեք երկու անգամ ոտքը չեք դնում նույն փոցխի վրա:
Դուք տեսաք լուսինը

Ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացա՞ծ է կնոջ մազերի լուսնի վրա: Դուք կարող եք ենթագիտակցորեն փորձել թաքցնել ձեր երկրորդ ինքնությունը:
Գուցե ձեզ դուր չի գալիս ինչ–որ բան ձեր մեջ, և ցանկանում եք զգուշորեն թաքցնել այս հատկությունները բոլորից, և նույնիսկ ինքներդ ձեզանից: Բայց եթե սովորեք ինքներդ ձեզ լիովին ընդունել, ապա ձեր կյանքը կդառնա շատ ավելի պայծառ ու ուրախ:







