«Առաջին երեք րոպեների» կանոնը, որը պետք է իմանան բոլոր ծնողները

Հետաքրքիր

Պարզվում է գոյություն ունի մի շատ կարևոր կանոն, որի մասին այսօր կպատմենք․ «առաջին երեք րոպեների կանոնը»։ Երբ ծնողները տանը սկսում են հետևել այս կանոնին, նկատում են, որ հարաբերություններում շատ բան դեպի լավն է փոխվում։

«Երեք րոպեների կանոնը» կայանում է նրանում, որ երեխային ամեն անգամ այնքան մեծ ուրախությամբ ընդունեք, կարծես ձեր ընկերոջն եք հանդիպում, որին տարիներ շարունակ չէիք տեսել։ Եվ կարևոր չէ, թե խանութից եք վերադարձել, աշխատանքից եք տուն եկել, թե երեխան է դասից տուն վերադարձել։

«Առաջին երեք րոպեների» կանոնը, որը պետք է իմանան բոլոր ծնողները

Որպես կանոն, այն ամենը, ինչով երեխան ցանկանում է կիսվել, նա անում է հանդիպման առաջին րոպեների ընթացքում, հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է այդ ժամանակը բաց չթողնելը։

Տուն գալով՝ անմիջապես ուշադրություն դարձրեք երեխային։ Դուք մի քանի րոպե ունեք, որպեսզի նստեք նրա կողքին, հարցնեք, թե ինչպես է անցել օրը և լսեք նրան։ Հետո նոր անցեք ճաշելուն կամ հեռուստացույց դիտելուն։ Եթե դուք ուշադրություն չդարձնեք երեխային, նա ամբողջ երեկո ման կգա ձեր հետևից՝ շփում, ուշադրություն և սեր պահանջելով։

Կարևոր չէ ժամանակի տևողությունը, կարևոր է հուզական մտերմությունը։

Երբեմն ի սրտե մի քանի րոպե զրույցը երեխայի համար շատ ավելի կարևոր է, քան մի ամբողջ օր ձեզ հետ անցկացնելը, եթե մտքով դուք ուրիշ տեղ եք եղել։

Ծնողների և երեխաների համար «միասին ժամանակը» տարբեր նշանակություններ ունի։

«Առաջին երեք րոպեների» կանոնը, որը պետք է իմանան բոլոր ծնողները

Մեծերի համար բավական է, որ երեխան պարզապես իրենց կողքին գտնվի, երբ նրանք տանն ինչ-որ բանով են զբաղված կամ խանութ են գնում։ Իսկ երեխայի համար «միասին ժամանակը» դա դեմ դիմաց նստելն է, բջջայինները մի կողմ դնելը, մնացած բոլոր հոգսերի մասին մոռանալն ու միայն երեխայով զբաղվելը։ Երեխան երբեք չի վստահի, եթե զգա, որ շփման պահին ծնողի համար ավելի կարևոր առաջնահերթություններ կան, քան ինքն է։

Իհարկե, միշտ չէ, որ ծնողները ժամանակ ունեն երեխաների հետ խաղալու, բայց նման պահերին արեք միայն այն, ինչ երեխան է ցանկանում։ Պետք չէ նրան առաջարկել ձեր ազատ ժամանակվա տարբերակները։ Ժամանակն այնքան արագ է թռչում, և չեք էլ նկատի, թե ինչպես ձեր երեխաները մեծացան։ Այնպես որ ժամանակ մի կորցրեք և նրանց հետ վստահելի հարաբերություններ սկսեք կառուցել արդեն հիմա։

Թող «երեք րոպեների» կանոնը ձեզ օգնի այս հարցում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում