Երբ սիրտդ ոչինչ չի ուզում, շատ վտանգավոր է

Հետաքրքիր

Երբ ամուսինս փոքր է եղել, հիվանդացել է։ Նա ցավեր չի ունեցել, ոչնչից չի բողոքել, պատմում է Positive-ի այսօրվա նյութի հեղինակը։

Նա խելոք և բարի երեխա է եղել։ Երեխաները սովորաբար չգիտեն այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ․ «Մի տեսակ վատ եմ ինձ զգում, թուլություն ունեմ», նրանք գիտեն միայն «ցավում է», «սիրտս խառնում է»․ միայն կոնկրետ նկարագրություններ։

Իսկ տղան գնալով թուլանում էր, անուժ նստում էր գրքերով բազմոցին կամ մեքենան էր այս ու այն կողմ անում։ Եվ անվերջ ուզում էր քնել։ Առավոտյան նա խելոք մանկապարտեզ էր գնում և ոչնչից չէր բողոքում։ Բուժքույրն էլ մանկապարտեզում ասում էր, որ ամեն բան կարգին է, պարզապես երեխան շատ խելոք է։

Իսկ գիտեք, թե ինչպես է մայրն իմացել, որ երեխան լուրջտ հիվանդ է։ Նա հասկացել է, որ իր փոքրիկ Էդիկը լուրջ հիվանդ է, երբ նրան քաղաքային մեծ շուկա է տարել։ Այնտեղ այդ ժամանակ հարավային համեղ մրգեր էին վաճառում՝ խաղող, կարմրաթուշ խնձոր ու հյութեղ տանձ, սև սալոր ու դեղձ, որոնք չէիր գտնի խանութներում։ Չնայած որ նա փող չուներ, բայց որդուն ուրախացնելու համար ասել է․ «Ինչ կցանկանաս, որ քեզ համար գնեմ, ես այսօր աշխատավարձ եմ ստացել և շատ փող ունեմ։ Դու միայն մատով ցույց տուր։ Միգուցե խաղո՞ղ»։ Իսկ տղան բարձրացրել է գունատ դեմքը և ցածրաձայն ու մեղավոր պատասխանել է․ «Ես ոչինչ չեմ ուզում, մայրիկ, շնորհակալություն»։

Եվ այստեղ մայրը հասկացել է, որ տղան հիվանդ է։ Նա տղային տարել է բոլոր հնարավոր բժիշկների մոտ, մինչև որ գտել են պատճառը։ Իրոք, բավական լուրջ ու մահացու հիվանդություն էր զարգանում, որը հաջողվել է կանգնեցնել ու բուժել ամենավաղ փուլում։ Ոչինչ չէր ցավում, ջերմություն չկար, կոկորդը կարմիր չէր, հարբուխ չկար․․․ Իսկ հիվանդությունն արդեն կամաց սպանում էր երեխային՝ առանց ախտանշանների և աննկատ։ Եվ ամեն բան լավ է ավարտվել․ սկսել են բուժել և բուժել են։ Եվ ամռանն արդեն տղան հաճույքով ուտում էր մեր փոքր ու պինդ, բայց շատ օգտակար խնձորները։

Հենց այսպես է երբեմն դրսևորվում «մահվան հիվանդությունը»։ Ոչ մի տեղդ չի ցավում։ Միայն թե ուժ չունես ու ոչինչ չես ուզում։ Նույնիսկ եթե կյանքը մատուցում է ամենացանկալի ու լավ բաները, լուռ շնորհակալություն ես հայտնում ու հրաժարվում։ Ոչ սեր ես ուզում, ոչ կարիերա, ոչ փող ու նոր մեքենա։

Ի՞նչ եք դուք ուզում։ Ինչ կվերցնեիք կյանքի ցուցափեղկից, եթե ձեզ համար գնեին այն։ Եվ որքան ուժգին եք դուք դա ցանկանում։ Հարցրեք ինքներդ ձեզ, եթե ուրիշ ոչ ոք ձեզ չի հարցնում։

Եթե ուզում եք, ուրեմն ամեն բան լավ է։ Իսկ եթե ոչինչ չեք ցանկանում, ստուգեք ձեր առողջությունը։ Դա կզգաք միայն դուք և նա, ով ձեզ անկեղծորեն սիրում է։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում