Ճապոնացի կոսմետոլոգները հայտարարել են, թե կարիք չկա օգտագործել բոտեքս, որն այդքան շատ կողմնակի էֆեկտներ ունի։
Գոյություն ունի այդ միջոցի բնական այլընտրանքը, որն ակտիվորեն օգտագործում են որոշ հոլիվուդյան աստղեր:
Խոսքը թռչնի ծերտից պատրաստված դիմակի մասին է, որը հրաշալիորեն երիտասարդացնում է։
Այդ բաղադրատոմսը Ճապոնիայում օգտագործվում է արդեն մի քանի դար։

Դիմակը տարածված պրոցեդուրա է եղել նաև գեյշաների շրջանում, որոնք, ինչպես հայտնի է, կարողանում էին հետևել իրենց և հրաշալի տեսք ունեին մինչև մահ։

Դիմակի գլխավոր և միակ բաղադրիչը սոխակի մշակված ծիրտն է։

Ընդ որում՝ խոսքը վերաբերում է միայն Կյուսյու կղզում բնակվող թռչնին։

Դիմակի համար ցուցված է միայն երիտասարդ թռչունների ծերտը։







